Շնորհվել են բարձրագույն զինվորական կոչումներ

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով չորս գնդապետի շնորհվել է գեներալ-մայորի, և մեկ գեներալ-մայորի՝ գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումներ:

Հրամանագրերը հրապարակվել են նախագահի կայքում (1, 2, 3, 4, 5): Գեներալ-մայորի կոչումներ են ստացել գնդապետեր՝

• Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցչության Հայաստանի ԶՈւ ներկայացուցիչ Մհեր Արմոյի Շիրինյանը,

• ՌԴ-ում Հայաստանի ռազմական կցորդ Արմեն Իվանի Լալայանը,

• ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ Ալբերտ Ռազմիկի Բաղդասարյանը,

• ՀՀ ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետ Ռոմիկ Պողոսի Մարգարյանը:

Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, գեներալ-մայոր Կամո Գրիգորի Քոչունցն էլ ստացել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *