Օգոստոսի 7-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պետական պագևներ է հանձնել ս. թ. հուլիսի 18-ին հակառակորդի Orbiter-3 տիպի անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ) խոցած զինծառայողներին։
Այս մասին տեղեկանում ենք Արցախի պաշտպանության բանակի պաշտոնական կայքէջից։
Նշվում է, որ նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել էր կենտրոնական ուղղությամբ տեղակայված տանկային բրիգադներից մեկը, ծանոթացել իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին և զինծառայողների կենցաղային պայմանների հետագա բարելավման ուղղությամբ անհրաժեշտ հանձնարարականներ տվել։