Սաուդյան Արաբիան ստացել է Ռուսաստանից պատրվիրած ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետի առաջին խմբաքանակը։ Հայտնի չէ պատվիրած և արդեն ստացած համակարգերի քանակը։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ռազմաարդյունաբերական համալիրում իր աղբյուրին։ Երկրները զինատեսակի գնման պայմանագիրը կնքել են 2017-ին։
ԲՄՊԴ բլոգն գրում է, որ օրեր առաջ՝ ապրիլի 9-ին, թվիթերում արդեն հայտնվել են Սաուդյան Արաբիային մատակարարված ծանր հրանետների առաջին լուսանկարները։
وصول راجمة الصواريخ #الروسية اللهيبه
— SulaimanAldoosari (@SAUDI_POWER0) 9 апреля 2019 г.
TOS 1A المملكة العربيه #السعوديه
لتنظم الى تسليح #القوات_المسلحه
حيث انها لها القدرة على اطلاق صواريخ
محمله بوقود شديدة الأحتراق وتحمل 30
صاروخ توفر الدعم للمشاة والدبابات وتقوم
بتدمير القوات العاملة والمدرعات الخفيفة
واليات العدو 🇸🇦 pic.twitter.com/cl6wCcmShJ
ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկը» ՏՕՍ-1 «Բուրատինո» ծանր հրանետի արդիականացումն է։ Վերջինս արտադրվում է 1987-ից։
Հրանետն արձակում է 220 մմ-անոց թերմոբարիկ չկառավարվող հրթիռային արկեր՝ 600-ից 3500 մետր հեռավորության վրա։ Համակարգը 1 համազարկով կարող է արձակել 24 արկ, որոնք թիրախի վրա իդեալական դասավորության պարագայում կարող են խոցել մինչև 40 000 քառակուսի մետր մակերես։
Հայաստանը ևս Ռուսաստանից վերցրած 200 միլիոն դոլարի վարկ նախատեսում էր ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համակարգերի պատվեր: Ադրբեջանը նույնպես ունի այս համակարգերից։