Դեկտեմբերի 4-ի առավոտյան կորած Սու-25 ինքնաթիռը հայտնաբերվել է Մարալիկի շրջանում՝ լեռներում։ Տեղեկացնում է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Օդաչուներ փոխգնդապետ Բաբայան Արմենը և մայոր Մանուկյան Մովսեսը զոհվել են։
Այսօր առավոտյան՝ ժամը 10։20-ի սահմաններում, կորել էր կապը ուսումնամարզական թռիչքի համար օդ բարձրացած ՍՈւ-25 գրոհիչ ինքնաթիռի հետ։
Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10։06–ին՝ Գյումրիից։