Օգոստոսի 21-ին պաշտոնական այցով Բելառուս է մեկնել Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Նշվում է, որ այցի շրջանակներում պետք է քննարկվեն պետությունների միջև ռազմական հարաբերությունների զարգացման հեռանկարներ:
Հատկանշական է, որ ԳՇ պետին Բելառուսում ուղեկցում է Ադրբեջանի ԶՈւ հրթիռահրետանային զորքերի վարչության պետը: