ՀՀ նախագահի հրամանագրով՝ Անդրանիկ Մակարյանը նշանակվել է զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնում:
Կենսագրությունը ՊՆ կայքից
ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության վարչության պետ ” զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնում նշանակվել է 2018 թվականի հունվարին:
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԶՈւ կազմում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ:
Նշանակվել է 5-րդ զորամիավորման հրամանատար:
Շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչումը:
Նշանակվել է պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ:
Նշանակվել է 4-րդ զորամիավորման հրամանատարի պաշտոնում:
Զբաղեցրել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնը:
ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության վարչության պետ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնին:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Սովորել և ավարտել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի բարձրագույն սահմանապահ ռազմաքաղաքական ուսումնարանը:
Սովորել և ավարտել է ՌԴ ՊՆ Մ.Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան:
Ավարտել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան:
ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Ծառայություն և մասնակցություն մարտական գործողություններին
1984 ” 1986թթ. ” ծառայել է Խորհրդային բանակում:
Պարգևներ
«Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշան, «Արիություն», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին և 2-րդ աստիճանների, «Մարշալ Բաղրամյան», «Վազգեն Սարգսյան», «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան», «Դրաստամատ Կանայան», «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանների, «ՀՀ ԶՈւ 20-ամյակ» գերատեսչական մեդալներ: