Տաջիկստանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Շերալի Խայրուլոևը հայտարարել է, որ զորակոչի ընթացքում «շուրջկալությունը» զինծառայությունից խուսափողների դեմ պայքարի միջոց է։
Նախարարը հավելել է, որ շուրջկալության միջոցով զորակոչիկին զինկոմիսարիատ բերելն արդարացված է այն դեպքում, երբ նա կամովին չի ներկայանում և ամեն կերպ խուսափում է ծառայությունից։
Մայիսի 8-ին բլոգգեր Ռուսթամ Գուլովը գրավոր դիմել էր Տաջիկստանի նախագահ՝ ԶՈւ գերագույն հրամանատար Էմոմալի Ռահմոնին, խնդրելով աջակցել «զորակոչի ժամանակ շուրջկալությամբ զբաղվող համապատասխան մարմինների գործողությունները կասեցնելու և շուրջկալության հետ առնչվող բոլոր անձանց պատասխանատվության ենթարկել համար»։
Համաձայն լրատվամիջոցների տեղեկությունների՝ շուրջկալությունը տարածված երևույթ է դարձել։ Քանինաբադում երեկոյան աղոթքի ժամանակ ոստիկանները ձերբակալել են զորակոչային տարիքի 20 ուսանողի, որոնք պատրաստվում էին պետական քննությունների։ Թուրսունզադեի բնակիչ Ալիբեկովը ոստիկաններից փախչելիս վայր էր ընկել բարձրահարկից և տեղափոխվել հիվանդանոց։ Փորձագետների մի մասը շուրջկալությունը դիտարկում է՝ որպես անօրինական միջոց։