Թուրքիայի զինուժը զինտեխնիկայի նոր խմբաքանակ է ուղարկել թուրք-սիրիական սահման

Սեպտեմբերի 17-ին Թուրքիայի զինուժը 80 միավոր թրթուրավոր զրահամեքենա է ուղարկել երկրի հարավային Հաթայ նահանգ: Դրանք տեղակայվելու են անմիջապես թուրք-սիրիական սահմանին գտնվող ստորաբաժանումներում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի զինուժը թրթուրավոր զրահամեքենաներ է ուղարկել Սիրիայի հետ սահման

Թուրքիայի զինուժը թրթուրավոր զրահամեքենաներ է ուղարկել Սիրիայի հետ սահման

Ըստ աղբյուրի՝ զինտեխնիկայի նոր խմբաքանակը Հաթայ նահանգ է ուղարկվել հյուսիսարևմտյան Քըրքլարելի նահանգից: Դրանք գնացքով բերվել են Հաթայ նահանգի Իսքենդերուն գավառ, որտեղից էլ տեղափոխվել են սահմանային ստորաբաժանումներ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինուժը զրահամեքենաների, հաուբիցների և զինծառայողների նոր խմբաքանակ է ուղարկել Հաթայ նահանգ նաև սեպտեմբերի 14-ին և 15-ին: Միևնույն ժամանակ Թուրքիայի զինուժը շարունակում է նոր զինտեխնիկայով համալրել նա Սիրիային սահմանակից Գազիանթեփ նահանգի ստորաբաժանումները:

Նշենք, որ ներկայում Սիրիայի հյուսիսում գործում է երկու քրդական փաստացի ինքնավար շրջաններ (կանտոններ): Դրանք հիմնականում վերահսկում են քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) և դրա ռազմական թև «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ» (YPG) խմբավորումները:

Թուրքիան Սիրիայի քրդական խմբավորումներին համարվում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) սիրիական ճյուղավորումներ և «ահաբեկչական խմբավորումներ» և մշտապես սպառնում է քրդերի դեմ նոր գործողություններ սկսել Սիրիայի հյուսիսում:

Միևնույն ժամանակ Սիրիայի քրդական ուժերին աջակցում է Միացյալ Նահանգները, որը քրդերին զենք է ուղարկում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար: Սա բացասաբար է ընդունում թուրքական կողմը և ԱՄՆ-ին մեղադրում է «ահաբեկիչներին» աջակցելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *