Սիրիայի բանակը ԻՊ զինյալներին շրջափակել է Ակերբատի շրջանում

Մի քանի օր տևած մարտերից հետո Սիրիայի կառավարական ուժերը «Իսլամական պետություն» ահաբեկչկան խմբավորման զինյալների մի մասին շրջափակել են երկրի արևմտակենտրոնական Համա նահանգի Ակերբատ շրջանում: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ փոխանցելով ՌԴ ՊՆ-ից ստացած տեղեկությունը:

Սիրիայի կառավարական բանակի մարտիկներ

Սիրիայի կառավարական բանակի մարտիկներ

Սիրիական բանակին օդային աջակցություն են ցույց տալիս ՌԴ օդատիեզերական ուժերի՝ Սիրիայում տեղակայված ռազմական ինքնաթիռները: Նշվում է, որ ԻՊ զինյալները փորձում են դուրս գալ շրջափակումից և նահանջել Դեր Զոր, սակայն նահանջի ճանապարհին նրանց ռմբակոծում են ՌԴ ԶՈւ ինքնաթիռները:

Համաձայն հաղորդագրության՝ Սիրիայի այդ շրջանում իսլամիստների վերահսկողության տակ գտնվող համալրման համար օգտագործվող վերջին ուղին արրդեն սիրիական բանակի կրակային վերահսկողության գոտում է:

Ավելացնենք, որ վերջին շրջանում սիրիական բանակը մի շարք հաջող գործողություններ է իրականացրել նաև երկրի հարավում և ԻՊ կենտրոն Ռաքքայից հարավ ու Դեր Զորից հյուսիս ընկած հատվածներում: Ամենայն հավանականությամբ, Սիրիայի բանակը հող է նախապատրաստում Դեր Զորի գրոհի համար:

Իրադրությունը Սիրիայում. 18.08.2017թ.

Իրադրությունը Սիրիայում. 18.08.2017թ.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *