Թուրք-քրդական բախումներում սպանվել է 1 թուրք զինծառայող

Օգոստոսի 10-ին Թուրքիայի արևելյան Բինգյոլ նահանգի Գենչ գավառում Թուրքիայի ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների բախումներում վիրավորվել է 2 զինծառայող, որոնցից մեկը ավելի ուշ մահացել է հիվանդանոցում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի ուժայինները գործողություններ են իրականացնում PKK-ի դեմ Շրնաք նահանգում. ապրիլ 2017

Թուրքիայի ուժայինները գործողություններ են իրականացնում PKK-ի դեմ Շրնաք նահանգում. ապրիլ 2017

Գավառում քուրդ զինյալների դեմ գործողությունները շարունակվում են:

Միևնույն ժամանակ Թուրքիայի ուժայինները շարունակում են գործողությունները PKK -ի դեմ Թուրքիայի այլ նահանգներում՝ Շրնաքում, Սղերթում (Սիիրթ):

Սղերթ նահանգում Թուրքիայի ժանդարմերիայի և անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանության) համատեղ գործողություններին աջակցում է նաև թուրքական օդուժը: Օգոստոսի 11-ին օդուժի կործանիչները հարվածել են քուրդ զինյալների դիրքերին նահանգի Բայքան գավառում, «շարքից հանվել է» PKK-ի 3 զինյալ: Հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Օգոստոսի 10-ին Շրնաք նահանգում ժանդարմերիայի 23-րդ սահմանապահ դիվիզիայի հրամանատարության գլխավորությամբ գործողության ընթացքում «շարքից հանվել է» PKK-ի 5 զինյալ:

Թուրք-քրդական բախումները վերսկսվել են 2015-ի ամռանից: Բախումների հետևանքով մի շարք բնակավայրեր ավերվել են, տարբեր տվյալներով 350-500 հազար մարդ էլ տեղահանվել է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *