Ամփոփվել են ՀՀ ՊՆ ռազմաբժշկական հանձնաժողովի 2017-ի առաջին կեսի աշխատանքների արդյունքները

Օգոստոսի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում ամփոփվել են 2017 թվականի առաջին կիսամյակում ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի աշխատանքների արդյունքները: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ ՊՆ-ում ամփոփվել են ռազմաբժշկական հանձնաժողովի աշխատանքների արդյունքները

ՀՀ ՊՆ-ում ամփոփվել են ռազմաբժշկական հանձնաժողովի աշխատանքների արդյունքները

Հանձնաժողովի նախագահ Սահակ Օհանյանը անդրադարձել է հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղություններին, զինվորական ծառայության պիտանելիության որոշման նպատակով անցկացված փորձաքննությունների արդյունքներին և համեմատական զուգահեռներ է անցկացրել նախորդ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշների հետ։

Նա նաև ներկայացրել է հանձնաժողովի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը ուղղված որոշ առաջարկներ:

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զինվորական ծառայության պիտանելիության և զինծառայողների առողջական վիճակի օբյեկտիվ գնահատման գործընթացում կոռուպցիոն ռիսկերի հնարավորինս նվազեցման տեսանկյունից գնահատել է կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի իրականացրած բժշկական փորձաքննությունների նշանակությունը, նաև կարևորել է հանձնաժողովի աշխատանքների որոշ ուղղություններում նոր մոտեցումների որդեգրման անհրաժեշտությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *