Մեկ շաբաթում PKK-ին աջակցելու մեղադրանքով 150 մարդ է ձերբակալվել. Թուրքիայի ՆԳՆ

Հուլիսի 31-ից օգոստոսի 7-ը Թուրքիայի ուժայինների հատուկ գործողությունների արդյունքում «Քրդստանի աշխատավորական կուսակցությանը» (PKK) աջակցելու մեղադրանքով ձերբակալվել է 150 մարդ: Այս մասին հայտնում է Թուրքիայի ՆԳ նախարարությանը կայքը:

Թուրքակն հատուկջոկատայինները Շրնաքի Ջիզրե գավառում. փետրվար 2016 թ.

Թուրքակն հատուկջոկատայինները Շրնաքի Ջիզրե գավառում. փետրվար 2016 թ.

Ընդհանուր առմամբ, նույն ժամանակահատվածում Թուրքիայի ուժայինները ձեռնարկել են 1518 հատուկ գործողություն: Դրանց արդյունքում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունեցող 74 մարդ, Գլույենականների հետ կապ ունեցող 448 մարդ, ևս 18 մարդ ձերբակալվել է ձախակողմյան «ահաբեկչական կառույցներին» անդամակցելու և աջակցելու մեղադրանքով:

Ըստ աղբյուրի՝ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» զինյալների դեմ Թուրքիայի ուժայինների գործողություններում սպանվել է 14 զինյալ, ևս 13-ը հանձնվել է ուժայիններին:

Գործողություններին մասնակցել են ժանդարմերիայի և ոստիկանության հատուկ նշանակության ջոկատներ, ցամաքային զորքերի և ռազմաօդային ուժերի տարբեր ստորաբաժանումներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *