Թուրքիայի օդուժը հարվածել է PKK-ի դիրքերին Իրաքի հյուսիսում

Հուլիսի 31-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դիրքերին Իրաքի հյուսիսային Զափ շրջանում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ հարվածների արդյունքում «շարքից հանվել է» քրդական կառույցի 4 զինյալ, ոչնչացվել են զինյալների թաքստոցներն ու դիրքերը:

Նշենք, որ Թուրքիայի օդուժը վերջին շրջանում հաճախ է հարվածում քրդերի դիրքերին Իրաքի հյուսիսում, որտեղ տեղակայված են PKK-ի հիմնական բազաները:

Բացի Իրաքի տարածքից, Թուրքիայի ուժայինները շարունակում են ռազմական գործողությունները քուրդ զինյալների դեմ երկրի տարածքում: Թուրքիայի արևելյան և հարավարևելյան մի շարք նահանագներ ավերակների են վերածվել թուրք-քրդական բախումների հետևանքով:

Թուրքիայի տարածքում քրդերի դեմ գործողությունների ներգրավված են ինչպես ժանդարմերիայի և ոստիկանության ուժերը, այնպես էլ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *