Ադրբեջանի ՌԾՈւ հատուկջոկատայինները մարզվել են Թուրքիայում

Հունիսի 5-9-ին Թուրքիայի ռազմածովային ուժերի Միջազգային ծովային անվտանգության կատարելագործման կենտրոնի (MARSEC COE) և Ադրբեջանի ՌԾՈւ 11 հատուկջոկատայինների մասնակցությամբ անցկացվել են «նավ բարձրանալու» մարզումներ: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, հայտնում է Թուրքիայի ՌԾՈւ կայքը:

Թուրքիայում մարզվող Ադրբեջանի ՌԾՈւ հատուկջոկատայիններ

Թուրքիայում մարզվող Ադրբեջանի ՌԾՈւ հատուկջոկատայիններ

Զորավարժությունն անցկացվել է Մարմարիսի «Աքսազ» ռազմածովային բազայի տարածքում:

Ադրբեջանական ստորաբաժանմանը մարզել են Թուրքիայի ՌԾՈւ «Քարամյուրսելբեյ» ուսումնական կենտրոնի, վերջրյա պատրաստության ուսումնական կենտրոնի և «Ստորջրյա հարձակման» հատուկ նշանակության ուժերի մասնագետները:

Հիշեցնենք, որ 2016 թ. Ապրիլյան պատերազմին Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի գործողություններին ներգրավվել էր նաև ռազմածովային ուժերի առնվազն մեկ հատուկջոկատային՝ Ռուսիֆ Աղաևը: Աղաևը գործողությունների ընթացքում սպանված զինծառայողներից մեկն էր:

Թեև պարզ չէ՝ արդյոք նա այդ պահին ևս հենց ռազմածովային ուժերում էր ծառայում, սակայն սա առնվազն նշանակում է, որ ռազմածովային ուժերի համար պատրաստություն անցած հատուկջոկատայինները կարող են ներգրավվել նաև հայկական զինուժի դեմ գործողություներում:

Թուրքիայում մարզվող Ադրբեջանի ՌԾՈւ հատուկջոկատայիններ

Թուրքիայում մարզվող Ադրբեջանի ՌԾՈւ հատուկջոկատայիններ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *