Թուրքիայում ներկայացրել են «օդ-օդ» տեսակի կառավարվող հրթիռների նախատիպեր

Թուրքիայում անցյալ շաբաթ անցկացված ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվել են «Բոզդողան» և «Գյոքդողան» «օդ-օդ» տեսակի հրթիռների առաջին նախատիպերը: Դրանք հետագայում նախատեսվում է տեղադրել Թուրքիայի ԶՈւ F-16 կործանիչների վրա:

Թուրքիան մինչ այժմ էլ ուներ հրթիռների զարգացող արտադրություն, սակայն նախկինում «օդ-օդ» տեսակի հրթիռներ չեն արտադրվել: Այս հրթիռների նախագծմամբ զբաղվել է Թուրքիայի գիտատեխնիկական հետազոտությունների կենտրոնը (TÜBİTAK):

Ցուցահանդեսում ներկայացվել են միայն նշված հրթիռների առաջին նախատիպերը: Դրանց նախագծումը նախատեսված է ավարտել 2019 թ.՝ համաձայն Կենտրոնի տրամադրած տեղեկության:

Հրթիռների սերիական արտադրությանն անցնելուց հետո դրանցով նախատեսված է սպառազինել Թուրքիայի ԶՈւ ամերիկյան արտադրության F-16 կործանիչները: Հրթիռների մարտավարատեխնիկական բնութագրերը չեն ներկայացվում: Ըստ չհաստատված տեղեկությունների՝ հրթիռներից մեկի հեռահարությունը նախատեսված է մինչև 25, իսկ մյուսինը՝ մինչև 60 կմ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *