ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի ենթակա զորամասերից մեկի հենքի վրա ապրիլի 18-ից 21-ը անցկացվել է գումարտակային մարտավարական ցուցադրական զորավարժություն` մարտական հրաձգությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Զորավարժության պլանի համաձայն՝ անձնակազմի անվտանգության ապահովման ու ռազմական տեխնիկայի շահագործման կանոնների խստիվ պահպանմամբ, իրականացվել է ռազմերթ և ստորաբաժանումների տեղաբաշխում մարտական պահպանություն կենտրոնացման շրջաններում:
Բացազատվել են ուսումնական կետեր, ստորաբաժանումների մարտական պատրաստության և պատրաստականության, անցկացվել են պաշտպանողական մարտի կազմակերպման գործնական վարժանքներ:
Զորավարժության ուսումնական նպատակներից էին զորամասերի հրամանատարների, նրանց տեղակալների հմտությունների և ունակությունների կատարելագործումը պաշտպանական մարտական գործողությունների պլանավորման, նախապատրաստման և վարման, ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման ու գործողությունների ներդաշնակման, ինչպես նաև մարտական պատրաստականության տարբեր աստիճանների բերման ժամանակ:
Զորավաժությունը նպատակ ուներ նաև մարզել անձնակազմին մարտական խնդիրների կատարման, գործնական կրակի վարման ընթացքում, կատարելագործել զինծառայողների դաշտային վարժվածության մակարդակը:
Վերլուծելով և ամփոփելով զորավարժության արդյունքները՝ կորպուսի հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը բարձր է գնահատել ստորաբաժանումների պատրաստության մակարդակը և տեղ գտած բացթողումները շտկելու համար տվել է անհրաժեշտ հանձնարարականներ: