Սենոր Հասրաթյան. Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունները ապատեղեկատվություն են

Այսօր՝ մարտի 2-ին, Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը Razm.info-ի հետ զրույցում հայտնեց, որ նույն օրը Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում տարածված տեսանյութը, ինչպես նաև հրապարակված մյուս հաղորդագրությունը չեն համապատասխանում իրականությանը:

Սենոր Հասրաթյանը Facebook սոցիալական ցանցում ևս անդրադարձել է Ադրբեջանի ՊՆ այն հաղորդագրությանը, որ «ոչնչացվել է հայկական հենակետ».

Մեկնաբանելով նաև Ադրբեջանի ՊՆ մեկ այլ հաղորդագրություն, որ «ադրբեջանական զինուժը կանխել է Մարտակերտ (Աղդերե) — Թարթառ (Տերտեր) ուղղությամբ հայկական կողմի հետախուզադիվերսիոն խմբի գործողությունը, հայկական զինուժը կրել է կորուստներ»՝ նշեց, որ «դա ևս նույն ապատեղեկատվության շարքից է»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *