ՊԲ. հակառակորդը շարունակում է կիրառել ականանետներ և TR-107 ռեակտիվ հրթիռահրետանային կայանք

Սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ի գիշերը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ։ Հակառակորդը դարձյալ կրակել է թուրքական արտադրության TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանքով (6 արկ)։Այս մասին տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հրադադարի ռեժիմի խախտման ընթացքում թշնամին կիրառել տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ (56 արկ), 82 մմ (11 արկ) և 120 մմ-ոց (7 արկ) ականանետներ ու ՌՊԳ-7 (3 արկ), ՍՊԳ-9 (3 արկ )և ԱԳՍ-17 (79 արկ) տիպի նռնականետներ։

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Հավելենք, որ սեպտեմբերի 29-ին  և լույս  30-ի  գիշերն էլ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ, տարբեր  տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1700 կրակոց` այդ թվում շուրջ 160  կրակոց 60, 82 և 120 մմ ականանետերից, ԱԳՍ-17 և ՌՊԳ-7 տիպի  նռնականետներից, ինչպես նաև 4 կրակոց` TP-107 հրթիռահրետանային կայանքից: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել էր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *