ՊԲ-ն հերքում է, որ հայկական կողմը հրետակոծել է ադրբեջանական գյուղերը

Ադրբեջանական ANS գործակալությունն երեկ՝ հունվարի 3-ի ուշ երեկոյան հայտնել է, որ հայկական կողմը հրետակոծել է շփման գծի Աղդամի հատվածի մոտ գտնվող ադրբեջանական գյուղերը: Լրատվամիջոցը հրապարակել է նաև մի քանի լուսանկար, որտեղ երևում են հրետակոծման հետքերը:

Աղբյուր՝ ANSPress.com Աղբյուր՝ ANSPress.com

Իր հերթին հաղորդագրություն է տարածել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ «գյուղերի ուղղությամբ կրակոցները ստիպում են անցնել կոշտ գործողությունների»: Հաղորդագրությունում մասնավորապես նշվում է, որ «հայկական կողմը կիրառել է խոշոր տրամաչափի հրազեն, հակատանկային նռնականետեր, ինչպես նաև 60մմ ու 82մմ տրամաչափի ականանետեր»:

Մեկնաբանելով այս տեղեկությունը` Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը Ռազմինֆոյի հետ զրույցում հայտնեց. «Հայ դիրքապահները երբևէ չեն կրակել ադրբեջանական գյուղերի ուղղությամբ: Սա Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունն է: Հայկական զինուժի զինծառայողները երբևէ խոշոր տրամաչափի զենքերից չեն կրակել ադրբեջանական գյուղերի ուղղությամբ»:

Նշենք նաև, որ Պաշտպանության բանակն այսօր` հունվարի 4-ին հրապարակել է նախորդ գիշերվա օպերատիվ տվյալները:

Հունվարի 3-ից 4-նընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից (ԱԿ, ՍՎԴ, ՊԿ, ՌՊԿ, “Սև նետ”, Իստիգլալ), հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4.300 կրակոց:

Բացի հրաձգային զինատեսակներից հակառակորդը շփման գծի տարբեր հատվածների ուղղությամբ կիրառել է նաև 60մմ ականանետեր (7 արկ) և ՌՊԳ-7 տիպի նռնականետեր (14 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և անհրաժեշտության դեպքում դիմում համապատասխան գործողությունների:

4 responses to “ՊԲ-ն հերքում է, որ հայկական կողմը հրետակոծել է ադրբեջանական գյուղերը

  1. Pingback: Հայկական կողմի պատասխանն էլ ավելի ծանր է լինելու. Արծրուն Հովհաննիսյան | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *