Լուգանսկում ուկրաինական ՄիԳ-29 կործանիչ է ոչնչացվել

Ուկրաինայի հարավարևելյան շրջանում ապստամբները կարողացել են ուկրաինական օդուժի ՄիԳ-29 կործանիչ։ Լուգանսկի ապստամբները խոցել են ուկրաինական ինքնաթիռն օգոստոսի 17-ին։

Կործանված ինքնաթիռը

Կործանված ինքնաթիռը

Օդաչուն կարողացել է փրկվել, ուկրաինական կողմն արդեն հայտնաբերել են նրան, տեղեկացնում է բրիտանական ԲիԲիՍի լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության խորհրդի մամուլի քարտուղար Անդրեյ Լիսենկոն։

Հայտնի է, որ ՄիԳ-29 կործանիչը ոչնչացվել է, երբ վերադառնում էր մարտական հանձնարարությունից։

Նշենք, որ ապրիլից Ուկրաինայի հարավարևելյան շրջանում փոխադարձ հաջողություններով շարունակվում են մարտերը տեղի ապստամբների, որոնք Լուգանսկում ու Դոնեցկում անկախություն են հռչակել և ուկրաինացի ուժայինների միջև։

Հավելենք, որ 4-րդ սերնդի ՄիԳ-29 բազմաֆունկցիոնալ կործանիչը շահագործման են հանձնել 1983-ին։ Այն կարող է զարգացնել մինչև 2 500 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 18 000 մետր է։ Սպառազինությունում կործանիչն ունի 30 մմ-անոց ավիացիոն հրանոթ և տարբեր նշանակության` այդ թվում «օդ-օդ», «օդ-մակերևույթ» դասերի, հականավային, ռադիոճառագայթման նշանառության և այլն տեսակի հրթիռներ։ Կործանիչը կարող է օգտագործվել նաև ռմբակոծության համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *