Թուրք-քրդական բախումներում սպանվել է 1 «գյուղական պահապան»

Օգոստոսի 31-ին Թուրքիայի արևելյան Բինգյոլ նահանգում Թուրքիայի ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների բախումներում սպանվել է 1 «գյուղական պահապան», ևս 1-ը վիրավորվել է: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Սղերթ նահանգում PKK-ի զինյալների դեմ ձեռնարկվել է հատուկ գործողություն. (արխիվ)

Սղերթ նահանգում PKK-ի զինյալների դեմ ձեռնարկվել է հատուկ գործողություն. (արխիվ)

Բախումները եղել են Ալընջըք գյուղի մոտակայքում: Վիրավորված «գյուղական պահապանին» տեղափոխել են հիվանդանոց: Քուրդ զինյալների դեմ գործություններ են իրականացվում նահանգում:

Նույն օրը հարավարևելյան Սղերթ (Սիիրթ) նահանգում զինվորական մեքենայի անցման ժամանակ ճանապարհին տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթել: Ըստ թուրքական կողմի տվյալների՝ կորուստներ կամ վիրավորներ չկան:

Թուրքիայի ուժայինները շարունակում են գործողությունները PKK-ի զինյալների դեմ նաև Հաքքարի և Կարս նահանգներում: Ըստ «Անադոլու» գործակալության՝ գործողություններում «շարքից հանվել է» քրդական կառույցի 9 զինյալ:

Թուրք-քրդական բախումները վերսկսեն են դեռևս 2015-ի ամռանից: Արդեն երկու տարի է, ինչ ուժայինները գործողություններ են իրականացնում քրդերի դեմ, սակայն վերջնականապես չեն կարողացել ճնշել քուրդ զինյալներին:

Բախումների հետևանքով թուրքական կողմը ունի բազմաթիվ մարդկային, ինչպես նաև նյութական կորուստներ: Ավերակների են վերածվել արևելյան և հարավարևելյան մի շարք բնակավայրեր, որոնք հիմնականում բնակեցված են քրդերով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *