Օգոստոսի 16-ին Տավուշում համածառայակիցը պայմանագրային զինծառայողի է սպանել

2017թ. օգոստոսի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի քննչական-օպերատիվ խումբը Ներքին Կարմիրաղբյուր-Պառավաքար ճանապարհի 4-րդ կմ-ին՝ երթևեկելի մասից դեպի ձախ, հայտնաբերվել է ձորը գլորված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա՝ ամբողջովին այրված, որի մեջ եղել է մոխրացած դիակ: Մահացածը պայմանագրային զինծառայող էր՝ ծնված 1985թ.: Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի կայքը:

՝Հաղորդագրությունում նշվում է, որ օգոստոսի 17-ին՝ ժամը 15.10-ին, ահազանգ է ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղին պատկանող «Չնգի» կոչվող հանդամասում այրված ավտոմեքենա կա:

Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական համատեղ գործողությունների արդյունքում պարզվել է, որ մահացած զինծառայողը Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ էր: «Առավոտ» պարբերականի կայքի տվյալներով՝ պայմանագրային զինծառայող Վարդան Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվում է նույն գյուղի բնակիչ, նույնպես պայմանագրային զինծառայող Ա. Ս.Լալայանը, ըստ Հհ քննչական կոմիտեի կայքի՝ ծնված՝ 1980 թ:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ 32-ամյա ժամկետային զինծառայողը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է ստացել 2017թ. օգոստոսի 16-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, համագյուղացու՝ 37-ամյա տղամարդու հետ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, որից հետո վերջինս նստեցրել է նրան նշված ավտոմեքենան, գլորել ձորը և այրել:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով): 37-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *