Զոհված և 1-ին կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքները պետք է ապահովվեն բնակարանով մինչև 2020թ.

Զոհված և առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդիրը վերջնականապես պետք է լուծվի ամենաուշը մինչև 2019 թվականի ավարտը: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ես արդեն հանձնարարել եմ պաշտպանության նախարարին, որպեսզի անհապաղ գործուն քայլեր ձեռնարկի զոհված և առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու համար», — նշել է նախագահ Սարգսյանը:

Նախագահը հանձնարարել է նաև անհապաղ ուսումնասիրել և լուծում տալ սեփականաշնորհման ենթակա՝ պաշտպանության նախարարության այն բնակարանային ֆոնդի օտարմանը, որը զբաղեցնում են սեփական բնակարանի փոխհատուցման իրավունք ձեռք բերած զինծառայողները:

«Ազգ-բանակ» համաժողովին ՀՀ նախագահի ամբողջ ելույթը կարող եք դիտել ստորև:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *