ՆԱՏՕ-ն բարձրացնում է իր ռազմական պոտենցիալը Եվրոպայում

Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ՌՕՈւ Լեյքենհիթի ավիաբազայում Ֆ-35Ա կործանիչներ է տեղակալել: Այս մասին հայտնում է ԱՄՆ ԶՈւ Եվրոպական հրամանատարությունը:

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության կայքը հայտնում է, որ ԱՄՆ ԶՈւ կարծանիչները Եվրոպայում մնալու են մի քանի շաբաթ, այդ ընթացքում համատեղ վարժանքներ են անելու Եվրոպայում իրենց դաշնակիցների հետ:

Եվրոպական հրամանատարության և Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի  հրամանատար Քյորթիս Սկապարոտին նշել է, որ կործանիչների և դրանց անձնակազմների ներկայությունը Մեծ Բրիտանիայում մեծացնում են ՆԱՏՕ-ի ռազմական պոտենցիալը և հնարավորությունները:

Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը (Պենտագոնը) հայտնել էր, որ F-35A Lightning II կործանիչների փոքր խմբաքանակ Եվրոպայում պլանավորված վարժանքներ է անցկացնելու ԱՄՆ և ՆԱՏՕ ՌՕՈւ այլ ինքնաթիռների հետ: Գերատեսչության հայտարարությունում նաև նշված էր, որ Եվրոպայում Ֆ-35 կոչծանիչներ մշտական հիմունքներով կտեղակայվեն 2020 ական թվականների սկզբին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *