Սիրիա ժամանակագրություն

Հուլիսի 13
ԱՄՆ-ի պաշտոնյաները հայտարարել են, որ Սիրիան սկսել է քիմյական զենքերի պաշարների տեղափոխումը, որը կարող է նշանակել, որ պատրաստվում են այն օգտագործել ընդիմադիր ուժերի վրա: ” Իսրաելից էին տարածում էս լուրը: Սիրացիք ասեցին որ ուղակի պաշտպանում եմ, որ հանկարծ հեղափոխակաների ձեռը չնկնի:

Ընդիմադիր ակտիվիստները պահանջում են Քոֆի Անանի հրաժարականը: http://edition.cnn.com/2012/07/13/world/meast/syria-unrest/

Արեվմտյան երկրները ՄԱԿ-ի ԱԽ ում փորձում են Սիրայի վերաբերյալ նոր բանաձեվ անցկացնել: Ռուսաստանը դիմակայում է: http://www.businessweek.com/news/2012-07-11/syria-faces-un-sanctions-in-draft-measures-russia-resists

Հուլիսի 12
Իրաքի Սիրիայի Դեսպան Նավաֆ ալ-Ֆարեսը (Nawaf al-Fares) անցել է ընդիմությանը կողմը: http://www.reuters.com/article/2012/07/12/us-syria-crisis-idUSBRE8610SH20120712
Դեպքից հետո Սիրիայի արտաքին գործերի նախարարը նրան գործից հեռացրել է http://edition.cnn.com/2012/07/12/world/meast/syria-unrest/

Թուրքիան կասկածում է որ F-4 կործանիչը ոչնչացվել է օպտիկ հռթիռով: Սիրան պնդում է որ, այն խփվել է մոտիկից՝ սովորական հակա-օդային սիստեմով:
http://www.aljazeera.com/indepth/features/2012/07/201271281530204761.html

Հուլիսի 11
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպել է «Սիրիայի Ազգային Խորհուրդի» (ՍԱԽ) նախագահ՝ ազգությամբ քուրդ Աբդուլ Բասեթ Սիեդայի հետ: Ռուսական կողմն ընդգծել է, որ նախընտրում է հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհը սիրիացիների մասնակցությամբ՝ առանց արտաքին միջամտության: ՍԱԽ ներկայացուցիչ Բասմա Կոդմանին բացառել է ցանկացած երկխոսություն իշխանություների հետ: http://razm.info/6611

Սև Ծովում գտնվող Ռուսական նավատորմը անցել է Ստամբուլի Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով եւ շարժվել դեպի Սիրիա: http://razm.info/6649

Նյու Յորք Թայմսը գրում է, որ Գենեռալ Մանաֆ Տլասսից (Manaf Tlass), որն անցել էր ընդիմության կողը, ոչ մի նորություն չկա: Նախատեսվում է, որ նա մյուս շաբաթվա մեջ հրապարակային հայտարարություն կանի: http://www.nytimes.com/2012/07/12/world/middleeast/syrian-general-manaf-tlass-fails-to-surface-after-defecting.html

Հուլիսի 10
ՄԱԿ Անվտանգության խորհրդում Ռուսաստանը նոր բանաձեւի նախագիծ է ներկայացրել՝ առաջարկելով Սիրիայում գտնվող միջազգային դիտորդների առաքելության ժամկետը երեք ամսով երկարաձգել: http://razm.info/6594

Քոֆի Անանն ու ՄԱԿ և Արաբական Լիգայի այլ ներկայացուցիչներ Թեհրանում հանդիպել են Իրանի բարձաստիճան պաշտոնյաների հետ՝ փորձելով փրկել Սիրիայում խաղաղ կարգավորման Անանի ծրագիրը։ Իրանցիները նշել են, որ սիրիացիները իրավունք ունեն ազատ ընտրություների և որ արտաքին միջամտությունը դրությունն ավելի են բարդացնում: http://razm.info/6584

Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Վյաչեսլավ Ձիրկալինը Մեծ Բրիտանիայում անց կացվող Ֆարնբորոուի ավիաշոուի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը դադարացնում է զենքի, զինամթերքի և պահեստամասերի մատակարումը Սիրիա: http://razm.info/6567

Վենեսուելան Սիրային վառելանյութ է ուղարկելու: Մոտ ամիսներին սա կլինի արդեն չորրորդ բեռնափոխադրումը: http://articles.cnn.com/2012-07-10/americas/world_americas_venezuela-syria-ties_1_diesel-fuel-state-run-oil-al-assad

Լիբանանում, Սիրայի սահմանամերձ տարածքում երեք հոգի են զոհվել, ռմբակոծության պատճառով: 1 լիբանանցի զոհվել է ռմբակոծության պատճառով, երկու սիրիացի վրաերթի են ենթարկվել եւ մահացել տարածքից փախչող ավտոմեքենայի կողմից: http://www.reuters.com/article/2012/07/10/us-syria-lebanon-shelling-idUSBRE8690EO20120710

Հուլիսի 09
Սիրիայի նախագահ Բաշիր ալ-Ասադն այսօր հանդիպել է ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի պատվիրակ Կոֆի Անանի հետ: Հանդիպման ժամանակ Անանը ընդգծել է քաղաքական երկխոսության կարևորությունը, ինչի հետ Սիրիայի նախագահը համաձայնվել է: Հանդիպումից հետո Անանը լրագրողներին հայտնել է, որ Ասադի հետ ունեցել են «շատ անկեղծ և կառուցողական» զրույց և որ նրանք համաձայնվել են բռնություններին վերջ տալու մոտեցմանը: Անանը պատրաստվում է առաջիկայում հանդիպել զինված ապստամբների հետ և ստանալ նաև նրանց համաձայնությունը։ http://razm.info/6529

Հուլիսի 08
Սիրիայի զինված ուժերը անց են կացրել ծովափնյա պաշտպանության և նավատորմի լայնածավալ զորավարժություներ, որտեղ փորձարկել են իրենց մարտական կարողություները և պատրաստականությունը: http://razm.info/6524

Հուլիսի 07
Թուրքիայի վարչապետ Ռեջեք Թաիփ Էրդողանն ընդհատել է իր հանգիստը և վերադարձել Թուրքիա, որպեսզի ներկա լինի հունիսի 22-ին զոհված օդաչուների հուղարկավորությանը։

Հուլիսի 06
Փարիզում 107 երկրների ներկայացուցիչները, որոնք իրենց կոչում են «Սիրիայի բարեկամներ», քննարկել են Սիրիայում արյունահեղությունը դադարեցնելու համար անհրաժեշտ քայլերը: Հանդիպումը բացել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ասելով, որ Սիրիայի ճգնաժամը սպառնում է աշխարհի խաղաղությանը և անվտանգությանը: Հիլլարի Քլինթոնը մասնակից երկրների ներկայացուցիչներին կոչ է արել, Ռուսաստանին ու Չինաստանին ոչ միայն համոզել, այլև ստիպել միանալ իրենց, և աջակցել Սիրիայի ընդդիմությանը: http://razm.info/6521

Թուրքիայի վարչապետ Ռեջեք Թաիփ Էրդողանն ընդհատել է իր հանգիստը և վերադարձել Թուրքիա, որպեսզի ներկա լինի հունիսի 22-ին զոհված օդաչուների հուղարկավորությանը։ http://razm.info/6509

Հուլիսի 05
WikiLeaks-ը հայտարարել է, որ պատրաստվում է հրատարակել 2.4 միլիոն սիրիական նամակ: Կազմակերպության խոսնակ Սառա Հարիսոնը կարդացել է Ջուլիան Ասանժի հայտարարությունը, որում ասվում է, որ նա որոշել է նամակները հիմա հրապարակել, քանզի դրանք ցույց են տալու, որ մի շարք եվրոպական ընկերություներ այս տարի գործարքներ էին կատարում Ասադի վարչակարգի հետ: http://razm.info/6511

Ըստ թուրքական բանակի հայտարարության՝ ամերիկացի հետազոտող Բոբ Բալլարդը հայտնաբերել է խփված թուրքական իքնաթիռի օդաչուների մարմիները: Չի մանրամասնվում, թե որտեղ են գտնվել մարմինները, միայն հաղորդվում է, որ նրանք ծովի հատակում էին և որ Բալլարդն ու իր թիմը հիմա աշխատում են մարմինները ջրից դուրս բերելու վրա: http://razm.info/6495

Հուլիսի 04
Կայրոում անցկացվող Սիրայի ընդիմադիրների հանդիպումը անհամաձայնություների պատճառով ծեծկռտուքի է վերածվել http://www.reuters.com/article/2012/07/04/us-syria-crisis-rifts-idUSBRE8630J620120704

Հուլիսի 03
Թուրքական Հուրիյեթ թերթի հետ հարցազրույցում Բաշար ալ-Ասադը ափսոսանք է հայտնել թուրքական կոծանիչը ոչնչացնելու համար, բայց ներողություն չի խնդրել: Նա Էրդողանին մեղադրել է Թուրքիային Սիրայիում կատարվող արյունահեղության մասնակից դարձնելու մեջ: http://razm.info/6489

Հուլիսի 02
‘ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ռասմուսսենը հայտարարել է, որ մտադիր չի հարձակվել Սիրիայի վրա, բայց անընդունելի է համարել թուրքական կործանիչի ոչնչացումը: Ռասմուսսենը ասել է, որ ՆԱՏՕ-ն Թուրքիայից ոչ մի դիմում չի ստացել Սիրիայում իր ռազմական կարողություններն օգտագործելու համար։

Թուրքական լրատվական կայքերը գրում են, որ Սիրիայի 85 զինվորներ, գենեռալի եւ 14 սպաների գլխավորությամբ անցել են ապստամների կողմը: http://www.nytimes.com/2012/07/03/world/middleeast/dozens-of-syrian-soldiers-defect-en-masse-to-turkey.html

Հուլիսի 01
Թուրքիան 6 հատ F-16 կործանիչ է ուղղարկել Սիրիայի սահման, երբ Սիրիայի ուղղաթիռները մոտեցել են սահմանին:
http://www.bbc.co.uk/news/world-europe-18666165

Հունիսի 30
Ժնեվում կայացած միջազգային համագումարում որոշվել է Սիրիայում ստեղծել ժամանակավոր կառավարություն կազմված այժմյա կառավարությունից եւ ընդիմությունից: ԱՄՆ-ն դեմ էր Ասադի կառավարության ներառմանը, բայց զիջեց Ռուսաստանի պահանջին, որ այն ներառվի: http://www.foxnews.com/world/2012/06/30/russia-us-key-to-last-ditch-syria-talks-in-geneva/

Հունիսի 28
Դամասկոսում երկու ռումբ է պայթել արդարադատության պալատի հարևանությամբ գտնվող բենզալցակայանում։ Ինչպես հայտնում է Սիրիայի պետական հեռուստաալիքը, երրորդ պայթուցիկ սարքը չի պայթել և հայտնաբերվել է իշխանության ներկայացուցիչների կողմից։ Վիրավորվել է 3 մարդ: http://razm.info/6337

Հունիսի 27
Եվրամիությունը Սիրիայի որոշ կառույցներ՝ պաշտպանության նախարարությունը, ներքին գործերի նախարարությունը և Ազգային անվտանգության բյուրոն, ներառել է սիրիացի ֆիզիկական և իրավաբանական անձանց սև ցուցակի մեջ, որոնց մուտքը ԵՄ երկրներ արգելվում է, իսկ ակտիվները` սառեցվում։ Այդ մասին ասվում է ԵՄ արտաքին գործերով խորհրդի կողմից ընդունված որոշման մեջ։ http://razm.info/6310

«ՌԻԱ Նովոստի»-ն, հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին, տեղեկացնում է, որ Անկարան թուրքական հետախուզական ինքնաթիռի ոչնչացման միջադեպից հետո Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների փաթեթ է պատրաստել։ http://razm.info/6302

Հունիսի 22
Սիրիայի հակա-օդային ուժերը ոչնչացրել են Սիրիայի օդային սահմանը խախտած թուրքական F-4 Phantom կործանիչ: Այն վայր է ընկել Միջերկրական ծով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *