Թուրքական ինքնաթիռի կործանման պատճառը սիրիական զենիթային հրետանին չէ

Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբը հունիսի 22-ին սիրիական ՀՕՊ ուժերի կողմից խփված ինքնաթիռի մնացորդների ուսումնասիրությունից հետո հայտարարել է, որ ինքնաթիռի կործանման պատճառը Սիրիայի զենիթային հրետանին չէ:
«Ծովից կործանված ինքնաթիռի մնացած մասերի դուսբերումից եւ ուսումնասիրությունից հետո միայն կկարողանանք ասել, թե հատկապես ռազմական ինչ միջոցներով են սիրիական ուժերը ոչնչացրել կործանիչը: Կարճ ժամանակ անց կվերսկսենք ինքնաթիռի մնացորդների դուսբերման աշխատանքները, որոնք ներկայումս առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով ժամանակավորապես դադարեցված են:»,-ասված է Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ թուրքական կողմի պնդմամբ՝ ինքնաթիռը գտնվել է միջազգային օդային տարածքում, չի տեղափոխել զինամթերք և իրականացրել է Թուրքիայի ազգային ռադիոտեղորոշման համակարգի ստուգման առաջադրանք:
Սիրիական կողմը պնդում է, որ ոչնչացրել է ինքնաթիռը սեփական օդային տարածքում և տեղյակ չի եղել, թե դա ինչ ինքնաթիռ է։

Աղբյուրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *