Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ժամը 03:10-ի սահմաններում ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել 1994թ. ծնված Խաչատուր Կորյունի Խաչատրյանը:
Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
Պաշտպանության բանակը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Խաչատուր Խաչատրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին, փոխանցում է ՊԲ մամուլի ծառայությունը: