Հուլիսի 14-ից ՌԴ և Տաջիկստանի զինված ուժերի ավելի քան 3 հազար զինծառայող Տաջիկստանում ներգրավված է մարտական պատրաստության համատեղ առաջին հանկարծակի ստուգումների: Ստուգումներին ներգրավվել են նաև ՌԴ ՌՕՈւ 8 միավոր Սու-24 ռմբակոծիչներ և Սու-25 գրոհիչներ: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը՝ մեջբերելով ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական շրջանի հրամանատարի տեղակալ, գնդապետ Յարոսլավ Ռոշչուպկինին:
ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական շրջանի հրամանատարի տեղակալը հայտնել է, որ երկրների զինված ուժերի ներկայացուցիչները միասին են գործում մարտական պատրաստության հանկարծակի ստուգումների ժամանակ:
Զինծառայողները ՌԴ ռազմաօդային ուժերի ավիացիայի աջակցությամբ մեկ միասնական պլանով ուսումնամարտական առաջադրանքներ են կատարում Տաջիկստանի երկու զորավարժարաններում:
Զինծառայողները տագնապով ոտքի հանվելուց հետո զորավարժարաններում անցել են ստուգողական պարապմունքներին, հրաձգության վարման և կրակի կառավարման, փոխգործակցության մշակմանը:
Ռուսաստանյան կողմից ստորաբաժանումների և շտաբների գործողություններին հետևել է ՌԴ ԶՈւ կետրոնական ռազմական շրջանի հրամանատար Վլադիմիր Զարուդնիցկին, իսկ տաջիկական կողմից՝ երկրի ԶՈւ ԳՇ պետ Էմոմալի Սոբիրզոդան: