Tag Archives: զորամաս

Բջջայինների օգտագործման սահմանափակում՝ Հայաստանի հետ սահմանին ծառայող ադրբեջանցիների համար

Ադրբեջանական բանակի զինծառայողներ Մարտ 7, 2014 11:05 | RAZM.INFO - Ադրբեջանի զինված ուժերի որոշ սպաների և ենթասպաների համար սահմանափակել են բջջային հեռախոսների կիրառումը։ Սահմանափակումները հիմնականում վերաբերում են այն զինծառայողներին, որոնք ծառայություն և մարտական հերթապահություն են անցնում հայ-ադրբեջանական շփման գծին մոտ։ Continue reading

Սեյրան Օհանյանն անակնկալ այցելել է զորամասերից մեկը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անակնկալ ստուգայցը զորամաս Փետրվար 19, 2014 10:49 | RAZM.INFO - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն առավոտյան անակնկալ այց է կատարել ՀՀ ՊՆ զորամասերից մեկը: Այցելության ընթացքում ստուգվել են զորամասի վերակարգը, առավոտյան վերկացը և մարմնամարզության կարգը։ Continue reading

ՀՀ ՊՆ-ն և առողջապահության նախարարությունն աշխատանքային խմբեր են ստեղծել

Փետրվար 14, 2014 17:02 | RAZM.INFO - ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարությունները համատեղ որոշման արդյունքում ստեղծել են հատուկ աշխատանքային խմբեր, որոնք աշխատանքներ են տանելու ՀՀ զինված ուժերի զորամասերում ու հոսպիտալներում։ Continue reading

Ադրբեջանի ՊՆ-ն հնարավոր է՝ վաճառել է Բաքվի զորամասերից մեկը

Հունվար 17, 2014 19:31 | RAZM.INFO - Հայտնի է դարձել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի իրազեկության պայմաններում Բաքվում՝ պաշտպանության նախարարության շենքին մոտ տեղակայված զորամասը վաճառվել է շինարարական ընկերությանը։ Continue reading

Նոր սպառազինություն` նոր տարում. վարչապետն այցելել է զորամաս

Դեկտեմբեր 30, 2013 14:30 | RAZM.INFO -

ՀՀ կառավարության անդամներն Ամանորին ընդառաջ այցելում են ՊՆ տարբեր զորամասեր: Զինծառայողների հետ արդեն հասցրել են հանդիպել վարչապետ Տիգրան Սարգսյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Continue reading

Ադրբեջանի Դաշքեսանի զորամասում հրդեհ է գրանցվել

Նոյեմբեր 18, 2013 11:41 | RAZM.INFO - Օրերս Ադրբեջանի զինված ուժերի՝ Դաշքեսանում տեղակայված զորամասերից մեկում հրդեհ է բռնկվել։ Նախնական տեղեկության համաձայն՝ զոհեր չկան, սակայն զորամասի զինամթերքի մի մասը վնասվել է ու դարձել ոչ պիտանի։ Continue reading

Ադրբեջանում զինծառայողներին կերակրում են վիրուսակիր անասունի մսով

Սեպտեմբեր 10, 2013 11:12 | RAZM.INFO - Ադրբեջանի գյուղատնտեսության փոխնախարար Ասլան Ասլանովը, խոսելով երկրում տարածված բունյավիրուսի մասին, վկայել է, որ վարակված անասունների միսը կիրառում են նաև երկրի զինված ուժերի զորամասերում: Continue reading

Ադրբեջանական ԱՊԱ-ն մեկնաբանում է Ռազմինֆոյի հրապարակումը

Հայկական բանակում օգտագործվող դիպուկահար հրացաններ Հունիս 10, 2013 12:12 | RAZM.INFO - Օրերս՝ հունիսի 7-ին, Razm.info-ի թիմը մասնակցել էր Պաշտպանության նախարարության կազմակերպած այցելությանը Նոյեմբերյանի N զորամաս։ Այցելության ժամանակ ցուցադրվել է հայկական բանակում կիրառվող դիպուկահար հրացաններից մի քանիսը: Continue reading

Հրդեհ զորամասի թեյարանում. այրվել է տանիքը

Հունիս 7, 2012 13:00 | RAZM.INFO - ՀՀ ԱԻՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ հունիսի 7-ին, ժամը 08.32-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում` զորամասի թեյարանում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.34-ին, մարվել` 11.02-ին: Այրվել է տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 60 քմ, առաստաղի երեսապատումը՝ մոտ 120 քմ, գույքը՝ մասամբ:  

Զորամասը լքած զինվորը երկու օր հետո ձերբակալվել է

Մայիս 24, 2012 14:06 | RAZM.INFO -
Մայիսի 23-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Վերին Պտղնի գյուղից  բերման են ենթարկել 1990 թ. ծնված Անդրանիկ Դարբինյանին, որը ս/թ մայիսի 21-ից հետախուզվում էր զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու մեղադրանքով:
Ա.Դարբինյանը ձերբակալված է: Հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը: