Tag Archives: զինտեխնիկա

Մեր տեխնիկան պատրաստ է ցանկացած մարտական առաջադրանքի կատարմանը. ՀՀ ՊՆ-ի պատասխանը Ալիևին

Նոյեմբեր 1, 2011 15:16 | RAZM.INFO - News.am-ի խնդրանքով՝ ՀՀ ՊՆ-ն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին՝ ուղղված ՀՀ անկախության 20-ամյա զորահանդեսին։ ՀՀ ՊՆ-ի պատասխանում մասնավորապես նշված է.
«Հարգելի´ խմբագրություն, Ձեր ներողամտությունն ենք հայցում ՀՀ զինված ուժերի զորահանդեսի վերաբերյալ Իլհամ Ալիևի կողմից հրապարակավ հնչեցված մտքերը մեկնաբանելու` հոկտեմբերի 26-ի ձեր խնդրանքին ուշ արձագանքելու համար: Հիշեցնենք, որ ընդամենը զավեշտ հիշեցնող ու միջազգային հանրության շրջանակներում իսպառ անտեսված այդ մտքերը արտահայտվել էին զորա­հանդեսից ավելի քան մեկ ամիս անց, և, որպես մեկամսյա մտավոր աշխատանքի արգասիք, ուղղակի անհեթեթ էին ու արժանի` միայն օրեր անց մեկնաբանման: Continue reading