Tag Archives: YPG

Քրդերը վերսկսել են Դեր Զորում «Իսլամական պետության» դեմ պայքարը

«Սիրիայի դեմոկրատական ուժերի» հրամանատարություն. SDF Մայիս 2, 2018 12:12 | RAZM.INFO - Մայիսի 1-2-ին Սիրիայի հարավում՝ Դեր Զորում, տեղակայված քուրդ-արաբական ուժերը վերսկսել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմագործողությունները: Քրդական ուժերը դրանք դադարեցրել էին Թուրքիայի հարձակումների հետևանքով: Continue reading

Ամերիկացի և ֆրանսիացի զինծառայողները հերթապահում են Սիրիայի Մանբիջ քաղաքում

Մանբիջում Ֆրանսիայի դրոշով զինվորական մեքենա. 01.05.2018 Մայիս 1, 2018 13:54 | RAZM.INFO - Սիրիայի և Ֆրանսիայի զինված ուժերի ստորաբաժանումները մարտական հերթապահություն են իրականացնում Սիրիայի Մանբիջ քաղաքում՝ քուրդ-արաբական ուժերի վերահսկած տարածքում: Մանբիջը տեղակայված է անմիջապես Թուրքիայի վերահսկած սիրիական տարածքների դիմաց: Continue reading

Սիրիայում բախումներ են եղել կառավարական բանակի և արաբա-քրդական SDF-ի միջև

արաբա-քրդական ուժերը Դեր Զորից գնում են Աֆրին. 06.03.2018. ANF News Ապրիլ 30, 2018 12:02 | RAZM.INFO - Սիրիայում բախումներ են ընթանում երկրի կառավարական բանակի և Միացյալ Նահանգների աջակցությամբ գործող արաբա-քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորման միջև Եփրատ գետի արևելյան հատվածում՝ Դեր Զորի մոտակայքում:  Continue reading

Քրդերը դադարեցրել են ԻՊ դեմ հարձակումը Թուրքիայի ռազմագործողությունից հետո

Ապրիլ 25, 2018 13:27 | RAZM.INFO - ԱՄՆ պաշտպանության նախարարության (ՊԵնտագոն) խոսնակ Էրիկ Պահոնը հայտնել է, որ Սիրիայի արաբա-քրդական SDF ուժերը թուրքական զինուժի հարձակման սկսումից ի վեր դադարեցրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հարձակողական գործողությունները: Continue reading

Սիրիայի Աֆրին շրջանը չի հանձնվի Ասադի ղեկավարությանը. Թուրքիայի ԱԳ նախարար

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու Ապրիլ 11, 2018 16:35 | RAZM.INFO - Ապրիլի 11-ին, արձագանքելով Սիրիայի Աֆրին շրջանի վերաբերյալ Սերգեյ Լավրովի հայտարարությանը,  Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Սիրիայի Աֆրին շրջանը չի հանձնվելու Բաշար ալ-Ասադի ղեակավարությանը:  Continue reading

Թուրքիայի նախագահը Ֆրանսիային մեղադրում է «ահաբեկչությանը հովանավորելու» մեջ

ԱՄՆ զինծառայող Մանբիջում Ապրիլ 9, 2018 11:19 | RAZM.INFO - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը ապրիլի 7-ին հայտարարել է, որ Ֆրանսիան հովանավորում է «ահաբեկչությունը»՝ նրանց ընդունելով Ելիզեյան պալատում: Էրդողանն ի նկատի ուներ Սիրիայի քրդերին, որոնց մարտի վերջին ընդունել էր Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը:  Continue reading

Իրաքը և Սիրիայի քրդերը կարող են համատեղ գործողություն սկսել ԻՊ զինյալների դեմ

SDF-ի և Իրաքի բանակի հրամանատարության հանդիպում Ապրիլ 5, 2018 14:40 | RAZM.INFO - Սիրիայի քրդական ուժերի ներկայացուցիչ Ալդար Խալիլը ապրիլի 4-ին նշել է, որ, կարող են, Իրաքի զինված ուժերի հետ համատեղ ռազմագործողություն իրականացնեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ՝ Սիրիա-Իրաք սահմանին:  Continue reading

Էրդողանը, Պուտինը և Ռոհանին Անկարայում քննարկել են սիրիական հակամարտությունը

Անկարայում կայացել է Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը. ապրիլ 2018թ. Ապրիլ 4, 2018 18:23 | RAZM.INFO - Ապրիլի 4-ին Անկարայում կայացել է Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Վլադիմիր Պուտինի և Հասան Ռոհանիի եռակողմ հանդիպումը՝ նվիրված սիրիական հակամարտության կարգավորմանը:  Continue reading

Թուրքիայի օդուժը շարունակում է հարվածել PKK-ի դիրքերին Իրաքի հյուսիսում

F-16 կործանիչի արձակած կառավարելի ռումբերը: Ապրիլ 3, 2018 10:51 | RAZM.INFO - Ապրիլի 2-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հերթական անգամ հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների Իրաքի հյուսիսային շրջաններում:  Continue reading

ԱՄՆ-ն հավելյալ ուժեր է ուղարկում Սիրիայի Մանբիջ քաղաք. թուրքական ԶԼՄ-ներ

ԱՄՆ հավելյալ ուժեր է ուղարկել Սիրիայի Մանբիջ քաղաք. նկարը թուրքական «Սյոզջու» պարբերականի Ապրիլ 2, 2018 16:50 | RAZM.INFO - Թուրքական մի քանի աղբյուրներ տեղեկություններ են տարածել, որ ապրիլի 1-ին Միացյալ Նահանգները շարունակել է հավելյալ ուժեր տեղափոխել Սիրիայի Մանբիջ քաղաք՝ այնտեղ գտնվող քրդական ուժերին աջակցելու համար:  Continue reading