Tag Archives: ՄԱԿ

Սիրիայի իշխանությունները պահանջում են Թուրքիայից դուրս բերել զորքերը Սիրիայի տարածքից

Թուրքիայի ԶՈւ տանկերը անցել են թուրք-սիրիական սահմանը. 2016-ի օգոստոս Մարտ 11, 2017 14:03 | RAZM.INFO - Սիրիայի արտգործնախարարությունը 2 նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և անվտանգության խորհրդին, որում պահանջում է ստիպել Թուրքիային դուրս բերել իր զինուժը Սիրիայի տարածքից: Այս մասին հայտնում է սիրիական պետական «ՍԱՆԱ» գործակալությունը:  Continue reading

Ժնևում մեկնարկել են Սիրիայի հարցով բանակցությունները

Վերահսկողության գոտիների փոփոխությունը Սիրիայում և Իրաքում. 2015 օգոստոս – 2016 դեկտեմբեր Փետրվար 24, 2017 16:59 | RAZM.INFO - Փետրվարի 23-ին ՄԱԿ-ի աջակցությամբ ժնևում սկսվել են Սիրիայի հարցով բանակցությունները։ 3 տարվա մեջ առաջին անգամ սիրիական կառավարության և ընդդիմադիրների ներկայացուցիչները բանակցային սեղանի շուրջ են նստել միասին։ Continue reading

Իրանը բալիստիկ հրթիռ է փորձարկել` խախտելով ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևը. FoxNews

Բալիստիկ հրթիռի փորձարկում Իրանում,2016թ. Հունվար 31, 2017 15:15 | RAZM.INFO - Հունվարի 29-ին Իրանը Թեհրանից 225 կմ հեռավորության վրա միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է փորձարկել։ Հրթիռը պայթել է 966կմ անցնելուց հետո։ Այս մասին տեղեկացնում է FoxNews  լրատվակայքը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչներին։ Continue reading

Կեսգիշերին Եմենում հրադադար կհաստատվի

Հութի զինյալներ՝ Սանայում Հոկտեմբեր 19, 2016 15:36 | RAZM.INFO - Այսօր` հոկտեմբերի 19-ին, ՄԱԿ-ի միջնորդությամբ 72  ժամանոց  հրադադար է հաստատվելու Եմենում: Այս մասին հայտարարել է Եմենի հարցերով ՄԱԿ-ի հանձնակատար Իսմայիլ Ուլդ Շեյխ Ահմեդը: Փոխանցում է Reuters գործակալությունը: Continue reading

Ադրբեջանի ԱԳՆ զեկույցները բացահայտել են Ադրբեջանի ՊՆ չհայտնած առնվազն 10 մարտական կորուստ

Ադրբեջանցի զինծառայող է սպանվել: Սեպտեմբեր 27, 2016 19:26 | RAZM.INFO - Razm.info-ն համեմատել է ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի զեկույցները այդ երկրի պետական մարմինների հայտնած, ինչպես նաև Ռազմինֆոյի արձանագրած տվյալների հետ, ինչի շնորհիվ հայտնի է դարձել Ադրբեջանի ՊՆ չհայտնած առնվազն ևս 10 մարտական կորստի մասին (2014-15թթ.)։ Continue reading

ՀԱՊԿ-ը խորացնում է համագործակցությունը ՄԱԿ-ի հետ խաղաղապահ ոլորտում

Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի ԶՈւ ստորաբաժանումները ազատել են գրավված շենքի գերիներին. դրվագ «Անխախտելի եղբայրություն-2016» զորավարժությունից Սեպտեմբեր 23, 2016 11:18 | RAZM.INFO - ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի ընթացքում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ահաբեկչության դեմ պայքարի կոմիտեի գործադիր տնօրենի հետ ստորագրել են փոխըմբռման հուշագիր: Continue reading

Խաղաղապահության թեմայով ՀՀ պարտավորությունների կատարման ընթացքը ներկայացվել է ՄԱԿ հանդիպմանը

ՄԱԿ-ի խաղաղապահության թեմայով Լոնդոնում անցկացված հանդիպման մասնակիցները Սեպտեմբեր 8, 2016 14:56 | RAZM.INFO - ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 8-ին մասնակցել է Լոնդոնում անցկացվող ՄԱԿ-ի խաղաղապահության թեմայով պաշտպանության նախարարների հանդիպմանը: Continue reading

Օգոստոսին Իրաքում զոհվել է 691, վիրավորվել՝ 1016 մարդ. ՄԱԿ

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները Մոսուլում Սեպտեմբեր 2, 2016 16:23 | RAZM.INFO - Սեպտեմբերի 1-ին հրապարակված ՄԱԿ-ի զեկույցը ցույց է տալիս, որ Իրաքում 2016 թվականի օգոստոսին ահաբեկիչների գործունեության հետևանքով սպանվել է 691 մարդ, վիրավորվել՝ 1016-ը, այդ թվում քաղաքացիական անձիք (473 զոհ, 813 վիրավոր): Continue reading

2009-2016 թթ. Աֆղանստանում սպանվել է 22,941 քաղաքացիական. ՄԱԿ

2009 հունվարից 2016 հունիս ընկած ժամանակահատվածում Աֆղանստանում քաղաքացիականների շրջանում զոհվածների և վիրավորվածների թվերը՝ ըստ ՄԱԿ զեկույցի Հուլիս 25, 2016 18:40 | RAZM.INFO - Այսօր՝ հուլիսի 25-ին, հրապարակված ՄԱԿ-ի զեկույցը ցույց է տալիս Աֆղանստանում 2009 թվականից սկսած քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մեծ թիվը: Միայն այս տարվա առաջին վեց ամիսներին 5166 քաղաքացի է զոհվել, որից մեկ երրորդը երեխաներ: Continue reading

Ըստ Խիդաշելիի՝ իրենց զինծառայողները կապ չունեն ԿԱՀ-ում երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության հետ

Վրաստանի ԶՈւ զինծառայող Հունիս 28, 2016 10:21 | RAZM.INFO - Հունիսի 27-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին, ամփոփելով իր գործունեության 1 տարին, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում անցկացված հետաքննությանը, նշելով, որ վրաստանցի զինծառայողները կապ չեն ունեցել տեղի անչափահաս երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություններին: Continue reading