Tag Archives: ուղղաթիռներ

Թուրքիայի ժանդարմերիան զարգացնում է ուղղաթիռային պարկը

AB-205. J-4416. Թուրքիայի ժանդարմերիա՝ 1995 թ. Մարտ 6, 2018 10:03 | RAZM.INFO - Թուրքիայի ժանդարմերիան 2018 թ. նախատեսում է արդիականացնել սպառազինությունում առկա Մի-17, AB-205, «Սիկորսկի» Ս-70 ուղղաթիռները, գնել նոր Ս-70-ններ, հարվածային ուղղաթիռներ, ուսումնամարտական ինքնաիթռներ: Continue reading

Թուրքական ժանդարմերիան ստացել է առաջին T-129 Atak հարվածային ուղղաթիռը

Թուրքիայի ժանդարմերիայի առաջին T-129 Atak ուղղաթիռը. 23.02.2018 Փետրվար 24, 2018 13:50 | RAZM.INFO - Փետրվարի 23-ին Թուրքիայի ժանդարմերիան (ներքին զորքեր) ստացել է առաջին T-129 Atak («Աթաք») հարվածային ուղղաթիռը: Ապագայում նախատեսվում է թուրքական այդ կառույցին, որը բանակից հետո երկրորդն է իր անձնակազմով և զինվածությամբ, հանձնել ընդհանուր 18 միավոր նման ուղղաթիռ: Continue reading

Ռուսաստանը 2018-ի գարնանից Թուրքիային Կա-32 ուղղաթիռներ կմատակարարի

Փետրվարի 7-ին Ռուսավիացիան և Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինությունը համագործակցության պայմանագիր են ստորագրել: Փետրվար 9, 2018 10:26 | RAZM.INFO - Փետրվարի 7-ին Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը («Ռուսավիացիա») և Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինությունը համագործակցության պայմանագիր են ստորագրել: Այն հնարավորություն է ստեղծում, որ Ռուսաստանը սկսի Թուրքիային մատակարարել Կա-32 ուղղաթիռներ 2018-ի գարնանից:  Continue reading

Թուրքիայի զինուժը համալրվել է «Աթաք» ուղղաթիռներով և ԱԹՍ-ների նոր խմբաքանակով

Թուրքական ԹԱԻ ընկերության արտադրության «Անքա» հարվածային ԱԹՍ Փետրվար 8, 2018 10:05 | RAZM.INFO - Փետրվարի 5-ին Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերը ստացել են թուրք-իտալական համատեղ արտադրության ևս մեկ միավոր «Աթաք» (T-129 Atak) հարվածային ուղղաթիռ: Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանական արտադրության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) քարտուղար Իսմայիլ Դեմիրը: Continue reading

ԱՄՆ-ում AH-64 Apache ուղղաթիռ է վթարվել. 2 ռազմական օդաչուները մահացել են

AH-64 Apache Հունվար 22, 2018 13:46 | RAZM.INFO - Հունվարի 21-ին Կալիֆոռնիայում վթարվել է ԱՄՆ բանակի AH-64 Apache ռազմական ուղղաթիռ: ԱՄՆ բանակի խոսնակը նշել է, որ ուղղաթիռի անձնակազմի երկու օդաչուներն էլ մահացել են: Continue reading

102-րդ ռազմաբազայի ուղղաթիռները «անտեսանելի» ռեժիմով թռիչքներ են անում Հայաստանում

Ռուսաստանյան Մի-8ՄՏ ուղղաթիռը Էրեբունի ավիաբազայում Դեկտեմբեր 20, 2017 9:56 | RAZM.INFO - Հայաստանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի ավիաբազայի բանակային ավիացիայի օդաչուները Մի-8ՄՏ և Մի-24Պ ուղղաթիռներով թռիչքներ են անում բարդ եղանակային պայմաններում:  Continue reading

Թուրքիայի ժանդարմերիան և ոստիկանությունը Atak հարվածային ուղղաթիռներ կստանան

Թուրքիայի ԶՈւ Տ-129 «Աթաք» հարվածային ուղղաթիռ Դեկտեմբեր 16, 2017 19:51 | RAZM.INFO - Թուրքիայի ժանդարմերիան (հիմնականում PKK-ի դեմ գործողությունների համար ստեղծված ներքին զորքեր) և ոստիկանությունը կհամալրվեն թուրք-իտալական համատեղ արտադրության T-129 Atak հարվածային ուղղաթիռներով: Ժանդարմերիան կստանա 18, իսկ ոստիկանությունը՝ 9 նման ուղղաթիռ: Continue reading

Իրանի ԶՈւ-ն շահագործման է հանձնել վերանորոգված ինքնաթիռ և ուղղաթիռ

F-27 ինքնաթիռ, Իրանի ԶՈւ Դեկտեմբեր 12, 2017 10:46 | RAZM.INFO - Իրանի բանակի ռազմածովային ուժերը շահագործման են հանձնել մեկ միավոր վերանորոգված F-27 ուղևորատար ինքնաթիռ և ուղղաթիռ։ Այս մասին դեկտեմբերի 11-ին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։  Continue reading

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ուղղաթիռները թռիչքներ են անում Հայաստանի լեռներում

Մի-24Պ ուղղաթիռը «Էրեբունի» օդանավակայանում Դեկտեմբեր 12, 2017 9:38 | RAZM.INFO - Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազայի բանակային ավիացիայի Մի-8ՄՏ բազմանպատակային և Մի-24Պ հարվածային ուղղաթիռները լեռնային պայմաններում թռիչքներ են կատարում։ Թռիչքներն անցկացվելու են մեկ ամիս, բարձրլեռնային տեղանքում։ Continue reading

Պակիստանը ցանկանում է Թուրքիայից հարվածային ուղղաթիռներ և ռազմանավեր գնել

Թուրքիայի ԶՈւ Տ-129 «Աթաք» հարվածային ուղղաթիռ Նոյեմբեր 27, 2017 11:27 | RAZM.INFO - Պաշտոնական այցով Անկարա այցելած Պակիստանի ռազմարդյունաբերության նախարար Ռանա Թանվիր Հուսեյնը հայտարարել է, որ Պակիստանը պլանավորում է Թուրքիայից գնել 30 միավոր T-129 «Աթաք» հարվածային ուղղաթիռ և 4 ռազմանավ:  Continue reading