Tag Archives: Թուրքիա

Իրաքում Թուրքիայի ԶՈւ զինծառայող է մահացել

Էյյուբ Գերգին Մայիս 24, 2021 17:47 | RAZM.INFO -

2021թ․ մայիսի 23-ին Իրաքում թուրքական բանակի կողմից իրականացվող «Ճանկ-Շանթ» (“Pençe-Yıldırım”)  ռազմական գործողության ընթացքում մահացել է Թուրքիայի Զինված ուժերի զինծառայող, մասնագիտացած ավագ զինվոր Էյուփ Գերգինը։

Continue reading

Լեհաստանը Թուրքիայից 24 միավոր Bayraktar TB2 ԱԹՍ է գնելու․ ՊՆ

Բայրաքթար Լեհաստան Մայիս 22, 2021 19:25 | RAZM.INFO -

Լեհաստանը Թուրքիայից գնելու է Bayraktar TB2 տեսակի 24 միավոր ​​անօդաչու թռչող սարք․ չորս հավաքածուներից առաջինը՝ 6 միավորը, լեհական բանակը կստանա 2022 թվականին։ Bayraktar TB2-ները զինված կլինեն հակատանկային հրթիռներով։ Դրանց գնման համաձայնագիրը ստորագրվելու է հաջորդ երեքշաբթի՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի՝ Թուրքիա կատարելիք պաշտոնական այցի ընթացքում։

Continue reading

Թուրքիայում մեկնարկում է Ադրբեջանի ԶՈւ մասնակցությամբ զորավարժություն

“Anatolian Phoenix-2021” Մայիս 21, 2021 13:47 | RAZM.INFO -

Մայիսի 24-ից հունիսի 4-ը Թուրքիայի Քոնյա քաղաքի ավիաբազայում անցկացվելու է “Anatolian Phoenix-2021” որոնողափրկարարական զորավարժությունը, որին ներգրավված են լինելու նաև Ադրբեջանի ռազմաօդային և ռազմածովային ուժերի զինվորականները։

Continue reading

Էրդողան. Երուսաղեմին ու Պաղեստինին աջակցելու ենք նույն վճռականությամբ, ինչ Ադրբեջանին

Մայիս 14, 2021 17:15 | RAZM.INFO -

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Թուրքիան սկսում է աջակցել Երուսաղեմում և Պաղեստինի քաղաքներում տեղի ունեցող վայրագությունների դեմ պայքարին այն վճռականությամբ, որով աջակցել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում»։

Continue reading

«Ուկրօբորոնպրոմ»-ի ղեկավարությունն այցելել է «Բայրաքթար»-ների արտադրական գործարան

Մայիս 12, 2021 17:33 | RAZM.INFO -

Մայիսի 10-ին Թուրքիա կատարած այցի ընթացքում ուկրաինական ռազմարդյունաբերական «Ուկրօբորոնպրոմ» պետական ​​կոնցեռնի գլխավոր տնօրեն Յուրի Գուսևի գլխավորած պատվիրակությունը եղել է թուրքական անօդաչու թռչող սարքեր արտադրող BAYKAR Makina-ի արտադրական գործարաններում։

Continue reading

Իդլիբում թուրքական շարասյան վրա հարձակումից թուրք զինծառայող է սպանվել

Մայիս 11, 2021 14:13 | RAZM.INFO -

Մայիսի 10-ին Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգում թուրքական շարասյան ուղղությամբ հրթիռային հարձակումից սպանվել է 1 թուրք զինծառայող, վիրավորվել՝ 4-ը։ Այս նահանգում, 2020թ. փետրվար-մարտ բախումներից հետո, պարբերաբար պարեկություն են իրականացնում ռուսական և թուրքական զորախմբերը։

Continue reading

Ադրբեջանի ԶՈւ անձնակազմն ու Թուրքիայի Էգեյան բանակը հրամանատարաշտաբային վարժանք են անցկացրել

Մայիս 10, 2021 19:58 | RAZM.INFO -

Թուրքիայի Զինված ուժերի Էգեյան բանակի հրամանատարական շտաբի և ստորաբաժանումների, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմի մասնակցությամբ անցկացվել է «Էֆես-2021» (Efes-2021) հրամանատարաշտաբային վարժանքը՝ համակարգչային միջոցների օգնությամբ։

Continue reading

F-35-ների խնդրով Թուրքիան ու ԱՄՆ-ն երկխոսություն են սկսելու. ՊԱԳՎ

Մայիս 7, 2021 15:23 | RAZM.INFO -

Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) պետ Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչների ծրագրից Թուրքիային պաշտոնապես հեռացնելու խնդրի լուծման համար ԱՄՆ հետ երկխոսություն է սկսվելու։ Գործընթացը հիմնված է լինելու իրավական մոտեցման վրա։

Continue reading

Թուրքիայի ՆԳՆ-ն երկրի արևելքում քրդերի դեմ նոր գործողություն է սկսել

Մայիս 6, 2021 13:08 | RAZM.INFO -

Մայիսի 6-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Աղրը, Իգդիր, Կարս և Արդահան նահանգներում քուրդ զինյալների դեմ «Էրեն-15․ Չեմչե Մադուր» ռազմական գործողության (“Eren-15 Ağrı Dağı-Çemçe Madur operasyonu”) մեկնարկի մասին։

Continue reading

Արցախի դեմ կռված 2 ահաբեկիչ ցմահ կազատազրկվի

Մայիս 4, 2021 19:16 | RAZM.INFO -

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 4-ին Արցախյան պատերազմին մասնակցած Սիրիայի երկու քաղաքացու դատապարտել է ցմահ ազատազրկման։

Continue reading