Tag Archives: Հարավային Օսիա

Հարավային Օսիայի ԶՈւ ստորաբաժանումները կարող են մտնել Ռուսաստանի ԶՈւ կազմի մեջ

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի զինծառայողները 2016թ. ամփոփիչ ստուգումների ժամանակ Մարտ 13, 2017 15:53 | RAZM.INFO - Ռուսաստանի կառավարությունը նախագահին է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև կնքել համաձայնագիր, որով հարավօսական զինված ուժերի ստորաբաժանումները կանցնեն Ռուսաստանի զինված ուժերի ենթակայության տակ: Continue reading

2010 թվականից Հվ. Օսիայի և Վրաստանի սահմանին ձերբակալվել է Վրաստանի 915 քաղաքացի

Վրացի սահմանապահը՝ Հվ. Օսիայի սահմանին Մարտ 2, 2017 14:42 | RAZM.INFO - 2010 թվականից Հարավային Օսիայի սահմանը խախտելու համար ձերբակալվել է Վրաստանի 915 քաղաքացի։ Այս մասին մարտի 2-ին հայտնում է վրացական Interpressnews լրատվական կայքը՝ հղում անելով  Վրաստանի ազգային անվտանգության ծառայությանը։ Continue reading

ՌԴ ԶՈւ զինծառայողները ԱԹՍ-ների կիրառմամբ վարժանքներ են անցկացնում Հարավային Օսիայում

ՌԴ զինուժի «Զաստավա» ԱԹՍ-ն Հունվար 25, 2017 13:05 | RAZM.INFO - ՌԴ ԶՈւ Հարավային Օսիայում տեղակայված ռազմաբազայի ավելի քան 1500 զինծառայող վարժանքներ են անցկացնում «Զաստավա», «Գռանատ», «Օռլան» և «Լեեր» անօդաչու թռչող սարքերով։ Այս մասին հունվարի 25-ին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։ Continue reading

Հարավային Օսիայում ՌԴ ԶՈւ զինծառայողները դաշտային վարժանքներ են անում

ՌԴ ԶՈւ զինծառայող Դեկտեմբեր 5, 2016 17:42 | RAZM.INFO - Դեկտեմբերի 5-ին Հարավային Օսիայում տեղակայված ռուսաստանյան 4-րդ ռազմաբազայի շուրջ 1500 զինծառայող մեկնարկել են լայնամասշտաբ դաշտային վարժանքներ, որոնց ներգրավված է 500 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա: Continue reading

Հվ. Օսիայում հրամանատարաշտաբային զորավարժությանը ներգրավվել է 4000 զինծառայող

«Կովկաս-2009» զորավարժություն Սեպտեմբեր 20, 2016 18:26 | RAZM.INFO - Հարավային Օսիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազան սկսել է հրամանատարաշտաբային զորավարժություն, որին ներգրավված են 4000 զինծառայող, 1000 միավոր զինտեխնիկա: Վարժանքները կտևեն մինչև սեպտեմբերի 24-ը: Continue reading

ՌԴ ԶՈւ ռազմաբազան զորավարժություն է անցկացրել Հվ. Օսիայում

ՌԴ Չեչնիայի ռազմաբազայի մոտոհրաձգայինների զորավարժությունից Սեպտեմբեր 16, 2016 18:12 | RAZM.INFO - Ռուսաստանի զինված ուժերի՝ Հարավային Օսիայում տեղակայված ռազմաբազայի ստորաբաժանումները մարտավարական զորավարժություն են անցկացրել մարտական կրակով: Continue reading

Հվ. Օսեթիայում ՌԴ ռազմաբազայի ստորաբաժանումները «հետ են մղում հակառակորդի գրոհները»

ՌԴ ԶՈւ Տ-72 տանկը «Ալագյազ» զորավարժարանում. Լուսանկարը՝ ՀՌՇ-ի մամուլի ծառայության Օգոստոս 30, 2016 10:40 | RAZM.INFO - Օգոստոսի 25-ին ՌԴ ԶՈւ ստորաբաժանումներում սկսված հանկարծակի ստուգումների շրջանակներում Հարավային Օսեթիայում տեղակայված ՌԴ ռազմաբազայի ստորաբաժանումները լեռնային վայրերում պայմանական հակառակորդի գրոհները հետ մղելու վարժանքներ են անցկացնում: Continue reading

ՌԴ ԶՈւ կապավորները վարժանքներ են անում Կովկասում

ՌԴ ԶՈւ կապավորը Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի Հուլիս 27, 2016 14:11 | RAZM.INFO - Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի՝ Հարավային Օսիայում և Հյուսային Կովկասում տեղակայված համազորային բանակի կապավորները  կապի վարժանքներ են անցկացնում դաշտային պայմաններում: Ուսումնական վարժանքներին ներգրավված է ավելի քան 2000 զինծառայող, օգտագործվում է 500 միավոր տեխնիկա:  Continue reading

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի ՌՔԿՊ ստորաբաժանումները գործնական պարապմունքներ են անում

ՌԴ ԶՈւ ՌՔԿՊ ստորաբաժանման զինծառայողները Հունիս 24, 2016 10:30 | RAZM.INFO - Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության (ՌՔԿՊ) զորքերի ավելի քան 1500 զինծառայող զորավարժարաններում գործնական պարապմունք է անում: Վարժանքներին ներգրավված է նաև Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի համապատասխան ստորաբաժանումը: Continue reading

Հվ. Օսիայի ռուսաստանյան ռազմաբազայի զինծառայողները վարժանքներ են անում

ՌԴ ԶՈւ զինծառայողները վարժանքներ անելիս Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի Հունիս 13, 2016 12:58 | RAZM.INFO - Հարավային Օսիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի ավելի քան 1500 զինծառայող «Ձարցեմի» զորավարժարանում վարժանքներ է անում: Մասնակիցները սովորում են մարտի ընթացքում կիրառել հրաձգային զենքեր, ռազմական տեխնիկա՝ այդ թվում Տ-72ԲՄ տանկեր, ԲՄՊ-2 հետևակաի մարտական մեքենաներ, ինքնագնաց «Ակացիա» հաուբիցներ: Continue reading