Tag Archives: Պարսից ծոց

Իրանի և Չինաստանի ՌԾՈւ զորավարժությանը ներգրավվել է երկու երկրների 1400 զինծառայող

Իրանական «Ալբորզ» ռազմանավը զորավարժության ժամանակ Հունիս 19, 2017 18:26 | RAZM.INFO - Հունիսի 18-ին Հորմուզի նեղուցում և Օմանի ծոցում Իրանի բանակի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություն են անցկացրել բարեկամական այցով Իրան ժամանած չինական նավախմբի հետ Continue reading

Հորմուզի նեղուցում իրանական նավը լազերային ճառագայթ է արձակել ամերիկյան ուղղաթիռի ուղղությամբ

Հունիս 15, 2017 13:03 | RAZM.INFO - Հունիսի 13-ի գիշերը  Հորմուզի նեղուցում Իրանի ռազմածովային ուժերի նավը լազերային ճառագայթ է արձակել ամերիկյան երեք նավերին ուղեկցող ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի CH-53E բեռնատար ուղղաթիռի ուղղությամբ։ Continue reading

Չինաստանը ռազմական նավախումբ կուղարկի Իրան

Չինական նավախումբը Իրանի Բանդարաբաս նավահանգստում, 2013թ. սեպտեմբեր Հունիս 14, 2017 14:32 | RAZM.INFO - Հունիսի 15-ին բարեկամական այցով Իրանի Բանդարաբաս նավահանգիստ կժամանի չինական ռազմական նավախումբ՝ կազմված մեկ ռազմանավից և թիկունքային ապահովման նավից։ Continue reading

Միջադեպ ԱՄՆ և Իրանի նավերի միջև Պարսից ծոցում

ԱՄՆ ՌԾՈւ Mahan էսկադրոնային ականակիրը Ապրիլ 27, 2017 18:06 | RAZM.INFO - Ապրիլի 24-ին Պարսից ծոցում ամերիկյան USS Mahan ականակիր նավը վտանգավոր հեռավորությամբ մոտեցել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) արագընթաց նավին։ Այս մասին ապրիլի 25-ին հայտնում է ամերիկյան FoxNews լրատվակայքը՝ հղում անելով ամերիկյան պաշտոնյաների։ Continue reading

ԻՀՊԿ-ն կարող է առգրավել Իրանի ջրային տարածք մտած ցանկացած քաղաքացիական նավ

Իրանի ՌԾՈւ ռազմանավերը զորավարժության ժամանակ (արխիվ) Մարտ 3, 2017 11:18 | RAZM.INFO - Փետրվարի 28-ին ԻՀՊԿ-ն և Իրանի նավահանգիստների ու նավագնացության կազմակերպությունը ստորագրել են «Փոխըմբռնման հուշագիր», որով ԻՀՊԿ նավատորմին պաշտոնապես թույլատրվում է առգրավել Պարսից ծոցի իրանական ջրային տարածք մուտք գործած ցանկացած օտարերկյա առևտրային և ձկնորսական նավ։  Continue reading

Պարսից ծոցում ԱՄՆ ուժերը բերվել են մարտական պատրաստության ամենաբարձր աստիճանի

Ամերիկյան Maersk Tigris առևտրական կազմակերպության բեռնանավը Պարսից ծոցում Փետրվար 8, 2017 16:58 | RAZM.INFO - Իրանի հետ հարաբերությունների լարվածության աճով  պայմանավորված՝ ԱՄՆ ուժերը Պարսից ծոցում բերվել են պատրաստության ամենաբարձր աստիճանի։ Բացառություն են կազմում միայն այն ռազմանավերը, որոնք վերանորոգվում կամ արդիականացվում են , կամ որոնցում անձնակազմային փոփոխություններ են։ Continue reading

Իրանը տեղական արտադրության օվկիանոսային հետազոտական նավ է շահագործման հանձնել

Իրանական «Պարսից ծոց» հետազոտական նավը Փետրվար 6, 2017 16:00 | RAZM.INFO - Իրանի հարավային նավահանգստային քաղաք Բանդար Աբասում ջուրն է իջեցվել տեղական արտադրության առաջին  հետազոտական «Պարսից ծոց» նավը։ Նավի կառուցման համար ծախսվել է 8.3 մլն դոլար։ Փետրվարի 4-ին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։ Continue reading

ԱՄՆ ինքնաթիռները հետախուզական թռիչք են իրականացրել Պարսից ծոցի իրանական ափի մոտ

Ամերիկյան P-8 Poseidon և P-3 Eries հետախուզական ինքնաթիռներ Սեպտեմբեր 13, 2016 16:40 | RAZM.INFO - Իրանը սպառնացել է խփել ամերիկյան 2 հետախուզական ինքնաթիռները, որոնք Պարսից ծոցի իրանական ափի մոտով թռչելիս են եղել: Այս մասին հայտնում է ամերիկյան Fox News լրատվական կայքը` հղում անելով սեփական աղբյուրներին: Continue reading

Միջադեպ Իրանի և ԱՄՆ ռազմածովային ուժերի միջև Պարսից ծոցում

Իրանի ռազմածովային ուժերի նավեր Սեպտեմբեր 7, 2016 19:30 | RAZM.INFO - Սեպտեմբերի 4-ին Պարսից ծոցում  Իրանի  ՌԾՈւ ռազմանավերից մեկը մինչև 91 մետր մոտեցել է ԱՄՆ ռազմանավին, ինչի հետևանքով ամերիկյան ռազմանավը ստիպված է եղել փոխել իր ուղղությունը:  Continue reading

Միջադեպ ԱՄՆ-ի և Իրանի նավերի միջև Հորմուզի ծոցում

Ամերիկյան Nitze ականակիր նավը Օգոստոս 25, 2016 15:35 | RAZM.INFO - Երեկ՝ օգոստոսի 24-ին, Հորմուզի ծոցում ամերիկյան Nitze ականակիր նավի և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ՌԾՈւ կատերների միջև միջադեպ է եղել, որտեղ, ըստ ամերիկյան կողմի, իրանական կատերները, անտեսելով ամերիկյան նավի զգուշացումները, չափից շատ են մոտեցել ամերիկյան նավին, ինչի արդյունքում վերջինս ստիպված է եղել փոխել իր ուղղությունը: Continue reading