Tag Archives: Patriot

Գերմանական Patriot-ները դուրս են բերվել Թուրքիայից

Գերմանիայի ԶՈւ Patriot ՀՕՊ համակարգերը բեռնվում են դանիական նավ` Թուրքիայից Գերմանիա տեղափոխելու համար. 22.12.2015թ. Դեկտեմբեր 23, 2015 12:44 | RAZM.INFO - Գերմանիայի ԶՈւ 2 միավոր Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնք 2013-ից տեղակայված էին Թուրքիայի Քահրամանմարաշ գավառում` Սիրիայի հետ օդային սահմանների անվտանգությունն ապահովելու համար, դեկտեմբերի 22-ին դուրս են բերվել Թուրքիայից: Continue reading

Իսպանիան իր ՀՕՊ համակարգերը առնվազն ևս մեկ տարի պահելու է Թուրքիայում

Իսպանիայի զինված ուժերի Patriot ՀՕՊ համակարգի արձակման կայանը՝ Ադանայի օդային տարածքը հսկելիս. (արխիվ) Դեկտեմբեր 15, 2015 21:16 | RAZM.INFO - Իսպանիան որոշել է մեկ տարի ևս Թուրքիայում պահել իր 2 միավոր Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը և սպասարկող 130-հոգանոց անձնակազմը: Համակարգերն օգտագործվում են Թուրքիայի` Սիրիայի և Իրաքի հետ օդային սահմանների պաշտպանության համար: Continue reading

Սաուդյան Արաբիան Patriot համակարգի 600 հրթիռ է պատվիրել

Ամերիկյան Lochheed Martin ընկերության Patriot PAC-3 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգը հրթիռի արձակման պահին Հոկտեմբեր 20, 2015 17:56 | RAZM.INFO - Հոկտեմբերին Սաուդյան Արաբիան ԱՄՆ կառավարության հետ կնքել է պայմանագիր, որով ամերիկյան կողմը 2015 թ. 320 միավոր, իսկ 2016 թ. ևս 280 միավոր Patriot PAC-3 հակաօդային (հակահրթիռային) համակարգի հրթիռներ է փոխանցելու արաբական պետության զինված ուժերին: Continue reading

ԱՄՆ-ի Patriot ՀՕՊ համակարգերը դուրս են բերվել Թուրքիայից

ԱՄՆ զինված ուժերի Patriot համակարգը և այն շահագործող ամերիկյան ստորաբաժանումը Թուրքիայի հարավային Գազիանթեփ նահանգում Հոկտեմբեր 14, 2015 12:25 | RAZM.INFO - ԱՄՆ-ի՝ 2013-ից Թուրքիայում տեղակայված Patriot ՀՕՊ համակարգերը դուրս են բերվել երկրից, սկզբում տեղափոխվել են Միջերկրական ծովի Իսկենդերուն թուրքական նավահանգիստ, որտեղից Ocean Globe բեռնափոխադրող նավով տարվել են ԱՄՆ։ Continue reading

Իսպանիան Patriot-ները կպահի Թուրքիայում, քանի դեռ ՆԱՏՕ-ն հակառակը չի պահանջել

Իսպանիայի զինված ուժերի Patriot ՀՕՊ համակարգի արձակման կայանը՝ Ադանայի օդային տարածքը հսկելիս. (արխիվ) Օգոստոս 24, 2015 12:37 | RAZM.INFO - ԱՄՆ-ի և Գերմանիայի՝ Patriot համակարգերը Թուրքիայից դուրս բերելու հայտարարություններից հետո Իսպանիան առայժմ չի պատրաստվում դուրս բերել իր համակարգերը Թուրքիայից: Continue reading

ԱՄՆ-ն և Գերմանիան դուրս են բերում իրենց Patriot համակարգերը Թուրքիայից

ԱՄՆ զինված ուժերի Patriot համակարգը և այն շահագործող ամերիկյան ստորաբաժանումը Թուրքիայի հարավային Գազիանթեփ նահանգում Օգոստոս 17, 2015 10:31 | RAZM.INFO - Նախորդ երկու օրերին Գերմանիան, իսկ այնուհետ նաև Միացյալ Նահանգները հայտարարել են, որ մտադիր են առաջիկայում Թուրքիայից դուրս բերել իրենց Patriot զենիթահրթիռային համակարգերը և դրանք շահագործող ստորաբաժանումները: Continue reading

ԱՄՆ-ն կարող է Սաուդյան Արաբիային վաճառել 5,4 մլրդ դոլարի Patriot հրթիռներ

Ամերիկյան Lochheed Martin ընկերության Patriot PAC-3 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգը հրթիռի արձակման պահին Հուլիս 31, 2015 10:13 | RAZM.INFO - ԱՄՆ պետքարտուղարությունը թույլ է տվել Սաուդյան Արաբիային վաճառել ամերիկյան արտադրության Patriot PAC-3 հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգերի հրթիռներ, ինչպես նաև արդիականացնել արաբական երկրի սպառազինության մեջ եղած Patriot համակարգերը: Continue reading

Հութիները «Սկադ» հրթիռներով փորձել են ոչնչացնել Սաուդյանների ռազմաօդային բազաներից մեկը

Եմենի՝ «Սկադ» (Ռ-17 «Էլբրուս») բալիստիկ հրթիռ Հունիս 8, 2015 13:35 | RAZM.INFO - Հունիսի 6-ին Եմենի իրանամետ ապստամբ հութիները «Սքադ» բալիստիկ հրթիռ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ, որը Սաուդյան զինված ուժերը Patriot զենիթահրթիռային ՀՕՊ համակարգից արձակված երկու հրթիռներով վնասազարծել են երկրի հարավարևմտյան Խամիս Մուշաիթ քաղաքի մոտակայքում: Continue reading

Ռազմաշաբաթ. Թուրքիա. 25-31 հունվարի, 2015

Զորավարժությանը մասնակցած TCG Yarbay Kudret Güngör (A-595) հրամանատարաշտաբային տանկերը Փետրվար 1, 2015 19:59 | RAZM.INFO - Թուրքիայում անցկացվել է թիկունքային ապահովման նավերի ուսումնական զորավարժություն • Թուրքիան մասնակցելու է Աֆրիկայում ԱՄՆ ՌԾՈւ հակածովահենային զորավարժությանը • Թուրքական ընկերությունը տեղական զենիթային հրթիռներ է փորձարկել Continue reading

Իսպանական Patriot-ները տեղակայվել են «Ինջիրլիք» ռազմաբազայում

Գերմանական Patriot՝ Թուրքիայի սահմանին Հունվար 28, 2015 16:15 | RAZM.INFO - Իսպանական հակաօդային պաշտպանության 5 Patriot համակարգերից կազմված մարտկոցը հունվարի 26-ին Ադանայի օդանավակայանում՝ «Ինջիջլիքի» ռազմաբազայում, պաշտոնական արարողությամբ ստանձնել է թուրք-սիրիական սահմանի իրեն վստահված հատվածի հսկողությունը։ Continue reading