Tag Archives: Պաշտպանության նախարար

Եգիպտոսի պաշտպանության նախարարը հավակնում է նախագահի պաշտոնին

ֆելդմարշալ Աբդել-Ֆաթթահ ալ-Սիսի Փետրվար 6, 2014 11:17 | RAZM.INFO - Եգիպտոսի պաշտպանության նախարար, ֆելդմարշալ Աբդել-Ֆաթթահ ալ-Սիսին համաձայնել է առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում առաջիկա ընտրություններին։ Continue reading

Եգիպտոսի պաշտպանության նախարարը՝ երկրի նախագահի թեկնածու

ֆելդմարշալ Աբդել-Ֆաթթահ ալ-Սիսի Հունվար 28, 2014 17:04 | RAZM.INFO -

Եգիպտոսի զինված ուժերի բարձրագույն խորհուրդը հունվարի 27-ին կոչ է արել պաշտպանության նախարար, ֆելդմարշալ Աբդել-Ֆաթթահ ալ-Սիսիին առաջադրել իր թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնում: Continue reading

Հնացած զրահատեխնիկան ոչնչացնում ենք. Սեյրան Օհանյան

Սեյրան Օհանյանը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ Հունվար 24, 2014 14:24 | RAZM.INFO - Խորհրդային Միությունից Հայաստանի Հանրապետությանը մնացած զրահատեխնիկայի մի մասը, որը հին ու արդեն անպետք է, պաշտպանության նախարարությունը ոչնչացնում է։ Continue reading

Իսրայելի պաշտպանության նախարարը ներողություն է խնդրել ԱՄՆ պետքարտուղարից

Հունվար 15, 2014 17:31 | RAZM.INFO - Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յալոնը կոշտ և հեգնական արտահայտություններ էր արել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հասցեին։ ԱՄՆ պետքարտուղարությունը և Իսրայելի վարչապետը քննադատել են Յալոնին, որից հետո վերջինս ներողություն է խնդրել։ Continue reading

Տաջիկստանում հեռացվել է 18 տարի պաշտոնավարող պաշտպանության նախարարը

Նոյեմբեր 20, 2013 11:56 | RAZM.INFO - Տաջիկստանում պաշտոնանկ է արվել պաշտպանության 64-ամյա նախարար, ԶՈւ գեներալ-գնդապետ Շերալի Հայրուլլոևը, որը ղեկավարում էր այս գերատեսչությունը 1995 թվականից ի վեր։ Continue reading

Հարձակողական զորավարժության ընթացքում՝ մարտարշավային զորախմբի մոդել (ֆոտո)

Հայաստանի զինված ուժերի Տ-72 տանկ՝ մարտարշավային զորախումբ առաջնորդելիս (2013թ.) Նոյեմբեր 15, 2013 17:18 | RAZM.INFO - Արցախի «Տիգրանակերտ» զորավարժարանում կայացավ հայկական զինված ուժերի մարտավարական զորավարժություն, որի ընթացքում առաջին անգամ ներկայացվեց մարտարշավային զորախմբի մոդելը։ Continue reading

ԱՄՆ պաշտպանության նախկին նախարարը՝ «Բոյսքաութներ»-ի հավանական ղեկավար

Հոկտեմբեր 31, 2013 19:28 | RAZM.INFO -

ԱՄՆ «Բոյսքաութներ» (BSA) կազմակերպությունն իր նախագահի պաշտոնի թեկնածու է առաջադրել ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Ռոբերտ Գեյթսին։ Սակայն Գեյթսի թեկնածությունը դեռ պետք է հաստատի կազմակերպության ազգային խորհուրդը։

Continue reading

Վրաստանի պաշտպանության նախկին նախարարին Ֆրանսիայում ձերբակալել են

Հոկտեմբեր 15, 2013 17:55 | RAZM.INFO - Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիդ Քեզերաշվիլին ձերբակալվել է Ֆրանսիայում Ինտերպոլի աշխատակիցների կողմից։ Մանրամասները դեռևս չեն հրապարակվում, անհայտ է նաև՝ նրան կարտահանձնեն, թե ոչ։ [caption id="attachment_22907" align="alignnone" width="404"]Դավիդ Քեզերաշվիլին Դավիդ Քեզերաշվիլին[/caption] Այս մասին հաղորդում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Նինո Գիորգոբիանին։ Ներկա դրությամբ նախկին նախարարը սպասում է դատավարությանը, ինչն էլ կորոշի՝ նրան կարտահանձնեն Վրաստան, թե ոչ։ Հիշեցնենք, որ Քեզերաշվիլիի նկատմամբ հետախուզություն է հայտարարվել 2013-ի փետրվարին նրա դեմ հնչած մեղադրանքներից հետո։ Նրա գործունեության հետևանքով պետության կրած վնասները քննիչների կողմից գնահատվել են շուրջ 50 մլն դոլար։ Ըստ պաշտոնական տվյալների՝ կաշառակերության և խարդախության ճանապարհով Քեզերաշվիլին սեփականացրել է ևս 12 մլն դոլար։ Հետաքննությունն ընթանում է Վրաստանի սահմանադրության 4 հոդվածով՝ կեղծ կրեդիտային քարտերի ստեղծում և կիրառում, Վրաստանի մաքսային սահմանից արտադրանքներ անցկացնելու գործընթացում կանոնների խախտում, կաշառքի ստացում, կեղծ փաստաթղթերի ու կնիքների օգտագործում։ Նախարարը պաշտոնավարել է 2006-2008-ն ընկած ժամանակահատվածում։ Մասնավորապես, 2007-ին Քեզերաշվիլին նպաստել է, որպեսզի գործարարներից մի քանիսն առանց մաքսային հարկերի սպիրտ ներմուծեն Վրաստան։ Նույնիսկ պաշտոնավարման ավարտից հետո՝ 2008-ին, նա շարունակել է իր ապօրինի գործունեությունը՝ օգտագործելով տարիների ընթացքում ձեռք բերած կապերը պաշտոնյաների շրջանում։ Հավելենք, որ Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը երկքաղաքացիություն ունի. նա միաժամանակ Վրաստանի ու Իսրայելի քաղաքացի է։

20 տարվա ազատազրկում՝ Հունաստանի պաշտպանության նախկին նախարարի համար

Հոկտեմբեր 8, 2013 16:40 | RAZM.INFO - Հունաստանի դատարանը պաշտպանության նախկին նախարար Ակիս Տսոհատզոպուլոսին դատապարտել է 20 տարի ազատազրկման` կոռուպցիոն գործողություններում մասնակցելու համար։ Continue reading

ՀՀ արտգործնախարարը հանդիպել է Իտալիայի պաշտպանության նախարարին

Սեպտեմբեր 19, 2013 10:31 | RAZM.INFO - Սեպտեմբերի 18-ին մեկնարկեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունն Իտալիա։ Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Իտալիայի արտգործնախարար Էմմա Բոնինոյի և պաշտպանության նախարար Մարիո Մաուրոյի հետ։ Continue reading