Tag Archives: ՀՀ ՊՆ

Ապրիլի 15-ին ավտովթարից ՀՀ ԶՈւ 2 զինծառայող է մահացել

Ապրիլ 15, 2021 13:32 | RAZM.INFO -

Ապրիլի 15-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս գյուղի մոտակայքում երթ իրականացնելիս վրաերթի են ենթարկվել ՀՀ Զինված ուժերի զինծառայողներ: Վրաերթի հետևանքով տեղում մահացել են պայմանագրային զինծառայողներ, ավագ սերժանտ Արամ Վահանի Բադալյանը (ծնվ. 1988թ.) և կրտսեր սերժանտ Լևոն Սամվելի Մկրտումյանը (ծնվ. 1992թ.)։

Continue reading

Իրաքը և ՀՀ–ն մտադիր են պաշտպանության ոլորտում համագործակցել

Մարտ 25, 2021 16:25 | RAZM.INFO -

Մարտի 24-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրաքի պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի գլխավորած պատվիրակությունը։

Continue reading

COVID-19-ի աճի պատճառով ՀՀ ԶՈւ-ում սահմանափակվում են արձակուրդները․ ՊՆ

Մարտ 17, 2021 18:39 | RAZM.INFO -

Մարտի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկրում վերջին շրջանում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) հիվանդացության աճով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերում արգելվել են ժամկետային պարտադիր զինծառայողների տեսակցությունները, արձակումները և արձակուրդները՝ բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ ենթակետի հիմքով նախատեսված դեպքերում (ընտանիքի անդամի մահվան դեպքեր)։

Continue reading

Հայ–ռուսական միացյալ զորախումբը 3 զորավարժություն ունի պլանավորած․ նախարար

Կադրեր հայ-ռուսական զորախմբի զորավարժությունից Փետրվար 22, 2021 16:27 | RAZM.INFO -

2021 թվականին հայկական զինված ուժերը հայ–ռուսական միացյալ զորախմբի կազմում կանցկացնեն 3 զորավարժություն։ Ռուսաստանում անցկացվող խոշոր զորավարժություններից Հայաստանը կմասնակցի «Արևմուտք-2021» զորավարժությանը։

Continue reading

ՀՀ-ն կրճատել է իր խաղաղապահների թիվը Աֆղանստանում 52%-ով, Կոսովոյում՝ 95%-ով

Հայաստանյան խաղաղապահ զորախումբը ՀԱՊԿ-ում Փետրվար 22, 2021 13:52 | RAZM.INFO -

Հայաստանի բանակի խաղաղապահները շարունակելու են իրենց առաքելությունը Սիրիայում։ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը դա բացատրել է այնտեղ եղած հայկական համայնքով և երկրում ահաբեկչության առկայությամբ։

Continue reading

Հայաստանն օպտիմալացնելու է բանակի թիվը․ նախարար

ՀՀ զինված ուժերը Ղազախստանում՝ ՀԱՊԿ հետախուզական ստորաբաժանումների «Որոնում-2018» զորավարժությանը Փետրվար 22, 2021 13:05 | RAZM.INFO -

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարել է, թե Հայաստանն Արցախյան պատերազմից հետո պատրաստվում է «բարեփոխումներ անել բանակում», այդ թվում՝ օպտիմալացնել զորքի թիվն առաջին հերթին մարտական բաղադրիչի ավելացման միջոցով ու անցնել զինտեխնիկայի ու սպառազինության նոր համակարգերի։ Նա նշել է, որ հիմնական ջանքերն ուղղվելու են կառավարման համակարգերի, հետախուզության, ՌԷՊ-ի, ՀՕՊ-ի, անօդաչու ավիացիայի և հրթիռահրետանային ստորաբաժանումների զարգացմանը:

Continue reading

Սմբատ Գրիգորյանը` 5-րդ բանակային կորպուսի հրամանատար

Դեկտեմբեր 31, 2020 12:05 | RAZM.INFO -

Դեկտեմբերի 30-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՀՀ ԶՈւ 5-րդ բանակայինկորպուսի հրամանատար է նշանակվել Սմբատ Գրիգորյանը:

Continue reading

ՀՀ ՊՆ-ն հերքում է Արցախում մարտերի վերսկսման մասին լուրը

Եթե մենք կորցնենք Արցախը, կշրջենք Հայոց պատմության վերջին էջը․ Ավո Դեկտեմբեր 28, 2020 14:44 | RAZM.INFO -

Դեկտեմբերի 28-ին ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ հերքվում է ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների պնդումներն այն մասին, որ երեկ Հադրութի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև մարտեր են վերսկսվել։

Continue reading

Արցախում մարտերը սկսվել են դեկտեմբերի 11-ից և շարունակվում են առ այսօր. ՀՀ ԱԳՆ

Դեկտեմբեր 13, 2020 16:46 | RAZM.INFO -

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի հատուկջոկատային ստորաբաժանումները գրոհ են ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծի՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի հատվածում, ինչի հետևանքով տարբեր աստիճանի հրազենային վիրավորում է ստացել ՊԲ վեց զինծառայող: Ադրբեջանական ուժերը սադրիչ գործողությունները շարունակել են նաև այսօր՝ Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ:

Continue reading

ՀՀ ՊՆ տեղակալ Գաբրիել Բալայանն ազատվել է աշխատանքից

ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայան Նոյեմբեր 23, 2020 14:20 | RAZM.INFO -

Աշխատանքից ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։ Այս մասին այսօր անհետ կորած զինծառայողների ծնողների հետ հանդիպմանն ասել է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, երբ ծնողները պահանջում էին Բալայանի հետ հանդիպում։

Continue reading