Tag Archives: J-20

Սկսվել են չինական J-20 կործանիչի երկրորդ նախատիպի փորձարկումները

Մայիս 15, 2012 13:25 | RAZM.INFO - Չինական Chengdu Aircraft Industry Group (CAC) ավիաշինական ընկերության գործարանային օդակայանում տեղի են ունեցել հինգերորդ «J-20» կործանիչի երկրորդ նախատիպի փորձարկումները: «2002» կողային համարով այդ նախատիպի փորձարկումները նկատվել են Չենդուի օդակայանում դեռևս 2012 թվականի սկզբին։ Իսկ «2001» կողային համարով J-20 կործանիչը Չենդույում փորձարկվում է 2011 թվականի հունվարի 11-ից։ Երկրորդ նախատիպը առաջինից տարբերվում է արտաքին տեսքով, մասնավորապես դիմային հատվածով և շասսիների կառուցվածքով։