Tag Archives: Իսլամական պետություն

Իրաքի ԶՈւ ինքնաթիռն անսարքության պատճառով ռումբ է գցել Բաղդադի վրա. կան զոհեր

Իրաքի՝ Իրանից ստացած Սու-25 գրոհիչ ինքնաթիռներից մեկը Հուլիս 6, 2015 18:18 | RAZM.INFO - Այսօր՝ հուլիսի 6-ին, Իրաքի կառավարական բանակի Սու-25 գրոհիչը Բաղդադ քաղաքի արևելքում թռչելիս տեխնիկական խնդրի պատճառով ռումբ է գցել քաղաքի բնակելի շենքերի վրա, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ, վիրավորվել՝ 11-ը, վնասվել է 3 շինություն: Continue reading

Սիրիական բանակը լուրջ հարվածներ է հասցրել ապստամբներին Հալեպի մոտակայքում

Հալեպի մոտակայքում կռվող սիրիացի ապստամբ Հուլիս 3, 2015 18:05 | RAZM.INFO - Սիրիայի կառավարական ուժերը հուլիսի 2 և 3-ին օդային ծանր հարվածներ են հասցրել ապստամբների՝ Հալեպի մոտակայքում տեղակայված դիրքերին: Գործողության նպատակը Ասադի դեմ կռվող տարբեր խմբավորումների՝ Հալեպը գրավելու ծրագրերի կանխարգելումն էր: Continue reading

ԱՄՆ-ն կողմ չէ, որ Թուրքիան ներխուժի Սիրիա․ ԱՄՆ պետդեպարտամենտ

Թուրքիայի ԶՈւ-ն զրահամեքենաներ է ուղարկում Սիրիային սահմանամերձ շրջաններ Հուլիս 2, 2015 18:03 | RAZM.INFO - ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները տեղեկություններ չունեն, թե ինչ նպատակով է Թուրքիան իր տանկերը մոտեցրել Սիրիայի սահմանին։ Եթե դա Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու նպատակով է, ապա ԱՄՆ-ն դեռևս այդ քայլը նպատակահարմար չի գտնում։ Continue reading

Միջազգային հանրությունը պետք է ամաչի Սիրիայում տիրող իրավիճակի համար. Բան Կի-մուն

Թուրքիայի` Սիրիային սահմանակից Աքչաքալե գավառի սահմանը հատել փորձող սիրիացիները. 13.06.2015 Հուլիս 2, 2015 17:13 | RAZM.INFO - «Սիրիայում 2011-ից մինչ օրս զոհվել է ավելի քան 200 հազար սիրիացի, միլիոնից ավելի մարդ էլ ստիպված է եղել հեռանալ սեփական տներից: Խաղաղ բնակիչները առերեսվել են հումանիտար իրավունքի սարսափելի խախտումների: Հազարվոր մարկանց ենթարկել են երկարատև խոշտանգումների ու սահմանափակել նրանց տեղաշարժվելու հնարավորությունները: Continue reading

ԱՄՆ-ն հրապարակել է 2015-ի իր ազգային ռազմական ռազմավարությունը

Պենտագոնի շենքը Հուլիս 2, 2015 16:35 | RAZM.INFO - ԱՄՆ Պենտագոնի (Պաշտպանության նախարարություն) շտաբների ղեկավարների միացյալ կոմիտեն հրապարակել է այդ երկրի՝ 2015-ի ազգային ռազմական ռազմավարությունը, ըստ որի՝ միջազգային անվտանգության ամենամեծ սպառնալիքը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն է: Continue reading

Եգիպտոսի բանակը վերահսկում է Սինայի թերակղզու հյուսիսը

Եգիպտոսի ԶՈւ AH-64 Apache հարվածային ուղղաթիռ Հուլիս 2, 2015 14:04 | RAZM.INFO - Եգիպտոսի բանակը հարձակվել է Սինայի թերակզու հյուսիսային անցակետերի վրա: Արդյունքում չեզոքացվել է այդ անցակետերը վերահսկող «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության՝ Եգիպտոսի խմբավորման 100 զինյալ, մարտերի ժամանակ զոհվել է 17 զինծառայող: Continue reading

Ղազախստանում վնասազերծվել է ԻՊ-ին միանալ ցանկացող 2 ահաբեկիչ

Ղազախստանի ոստիկանական ծառայություն Հուլիս 1, 2015 19:15 | RAZM.INFO - Հունիսի 25-ին Ալմաթայում հատուկ գործողության արդյուքում կանխվել է երկու ահաբեկչի՝ Սիրիայում կռվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը միանալու մտադրությունը. ահաբեկիչներից մեկը սպանվել է, մյուսը՝ ձերբակալվել: Continue reading

Որոշ երկրներ օգտագործում են ահաբեկչական խմբերն իրենց քաղաքական շահի համար. ՌԴ ԱԳ փոխնախարար

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններ Հուլիս 1, 2015 15:52 | RAZM.INFO - ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Օլեգ Սիրոմիլոտովը ԵԱՀԿ գագաթնաժողովի մեկօրյա նիստի բացման ելույթի ժամանակ հայտարարել է, որ Սիրիայում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության շարքերում, կռվում է ՌԴ 2200 քաղաքացի, իսկ ահաբեկիչներին միացած եվրոպացիների թիվը գերազանցում է 10000-ը: Continue reading

Թուրքիան շարունակում է նախապատրաստվել Սիրիա հնարավոր ներխուժմանը

Թուրքիայի ԶՈւ-ն զրահամեքենաներ է ուղարկում Սիրիային սահմանամերձ շրջաններ Հունիս 30, 2015 17:34 | RAZM.INFO - Սիրիայի հետ սահմանակից շրջաններում զրահատեխնիկա կուտակելուց և ցամաքային ու ռազմաօդային ուժերը մարտական պատրաստականության վիճակի բերելուց բացի, Թուրքիայի զինված ուժերը ստորաբաժանումներ և զինամթերք են կուտակում նաև Դիարբեքիրում: Continue reading

ՆԱՏՕ-ն ևս կմարզի Իրաքի կառավարական ուժերին՝ որպես աջակցություն ԻՊ դեմ պայքարում

Իրաքի կառավարական բանակի զինծառայողները՝ 2010-ին ՆԱՏՕ-ի կազմակերպած մարզումների ժամանակ Հունիս 29, 2015 18:48 | RAZM.INFO - ՆԱՏՕ-ն պատրատվում է 2011-ին Իրաքից դուրս գալուց հետո առաջին անգամ այդ երկրում կրկին առաքելություն իրականացնել՝ այս անգամ մարզելով երկրի կառավարական ուժերին՝ «Իլսամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարելու համար։ Continue reading