Tag Archives: Իրաք

Թուրքիայի ԶՈւ-ն ավարտել է Իրաքի հյուսիսում սկսած ավիացիոն գործողությունը

Վերևում Թուրքիայի ԶՈւ հրապարակած կադրերից է, ներքևում՝ տեղորոշումը արբանյակային լուսանկարում. Սինջարի լեռներ Հունիս 16, 2020 15:12 | RAZM.INFO -

Հունիսի 15-ի կեսգիշերին Իրաքի հյուսիսում, մասնավորապես՝ Սինջար, Քարաջաք, Քանդիլ, Զապ, Ավաշին Բասիան և Հաքուրք բնակավայրերում Թուրքիայի ռազմաօդային ուժերն, ըստ Թուրքիայի ՊՆ-ի, խոցել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) շուրջ 81 թիրախ։

Continue reading

Թուրքիան Իրաքի հյուսիսում նոր գործողություն է սկսել

Իրաքի հյուսիսում սպանվել է 3 քուրդ զինյալ Հունիս 15, 2020 11:10 | RAZM.INFO -

Հունիսի 15-ի կեսգիշերին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամների դեմ սկսել են «Ճանկ֊արծիվ» կոչվող (թրք․՝ "Pençe-Kartal operasyonu") ռազմական գործողությունը, որում ներագրավված են ավիացիոն միջոցներ։

Continue reading

Իդլիբում, չնայած որոշ խախտումների, հրադադար է. Թուրքիայի ՊՆ

Հուլուսի Աքար Մայիս 25, 2020 17:40 | RAZM.INFO -

Մայիսի 25-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն, անդրադառնալով մերձավորարևելյան 2 երկրում` Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակին, հայտարարել է, թե այդ երկրների հյուսիսային շրջաններում Թուրքիայի զինված ուժերի իրականացրած ռազմագործողությունների հետևանքով հունվարի 1-ից մինչ օրս 1458 «ահաբեկիչ», այսինքն՝ քուրդ զինյալ է «չեզոքացվել»։

Continue reading

Իրաքը հայտնում է ԻՊ բարձրաստիճան անդամներից մեկին ձերբակալելու մասին

Իրաքի հատուկ նշանակության ուժերը ձերբակալել են ԻՊ բարձրաստիճան հրամանատար Աբդուլ Նասսար Գիրդաշին Մայիս 21, 2020 16:32 | RAZM.INFO -

Մայիսի 20-ին Իրաքի Ազգային հետախուզության ծառայությունը հայտնել է, որ երկրի հատուկ նշանակության ուժերը ձերբակալել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության անդամ Աբդուլ Նասսար Քիրդաշին, որը հավակնում էր ԻՊ առաջնորդի պաշտոնում փոխարինել 2019թ. հոկտեմբերին սպանված հայտարարված Աբու Բաքր ալ֊Բաղդադիին։

Continue reading

ԱՄՆ-ն ազատել է Մոսուլի ավիաբազաներից մեկը. Reuters

Ամերիկյան զորքերը դուրս են գալիս Սիրիայից Մարտ 27, 2020 14:08 | RAZM.INFO -

ԱՄՆ գլխավորությամբ գործող կոալիցիոն ուժերն ազատել են Մոսուլ քաղաքի հարավում տեղակայված Քայարա ավիաբազան (Qayyarah air base) և հանձնել Իրաքի բանակին։

Continue reading

Իրաքում ԱՄՆ երկու զինծառայող է սպանվել

Իրաքի Մոսուլ քաղաքում ԻՊ դեմ գործողություններին ներգրավված ԱՄՆ բանակի հատուկ ջոկատայիններ Մարտ 9, 2020 18:13 | RAZM.INFO -

Մարտի 6-ին Իրաքի հյուսիսային լեռնային հատվածում «Իսլմական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ Իրաքի զինված ուժերի հետ համատեղ գործողության ընթացքում սպանվել է ԱՄՆ ԶՈւ երկու ներկայացուցիչ:

Continue reading

The Guardian-ը ԻՊ նոր առաջնորդի անունն է հայտնել

Ըստ The Guardian թերթի՝ նկարում ԻՊ նոր առաջնորդ Ամիր Մոհամմադ Աբդուլ Ռահման ալ֊Մաուլի Ալ֊Սալբին է Հունվար 21, 2020 15:00 | RAZM.INFO -

«Իսլամական պետության» նոր առաջնորդն Ամիր Մոհամմադ Աբդուլ Ռահման ալ֊Մաուլի ալ֊Սալբին է, որը եղել է այս կառույցի համահիմնադիրներից մեկը և ազգությամբ ոչ թե արաբ է, ինչպես խմբավորման մեծամասնությունը, այլ իրաքցի թուրքմեն է, ծնվել է Թալ Աֆար շրջանում։

Continue reading

Իրաքը ցանկանում է Ս–300 ԶՀՀ–ներ գնել

Ս-300 ԶՀՀ Հունվար 9, 2020 18:29 | RAZM.INFO -

Պաշտոնական Բաղդադը վերականգնել է Ռուսաստանից Ս–300 ԶՀՀ–ներ գնելու մտադրությունը։ Ս–300–ներ ձեռք բերելու գաղափարը մի քանի ամիս առաջ Իրաքի Հաշդ-ալ-Շաաբի ուժերի բազայի վրա հարձակումներից հետո է առաջացել։

Continue reading

Ալ-Ասադ բազան Իրանի հարվածներից հետո. արբանյակային լուսանկարներ

Ալ-Ասադ բազան հրթիռակոծությունից հետո Հունվար 9, 2020 17:27 | RAZM.INFO -

Հունվարի 8-ին իրանական կողմը հրթիռակոծեց Իրաքի Ալ-Ասադ ավիաբազան, որտեղ տեղակայված էր ԱՄՆ ԶՈւ-ն: Հարվածներից հետո արբանյակային լուսանկաներով զբաղվող Planet Labs ընկերությունը հրապարակեց բազայից նկարներ, որոնց հիման վրա հնարավոր է քիչ թե շատ հասկանալ հարվածները:

Continue reading

Ամերիկյան ի՞նչ օբյեկտներ էր թիրախավորել Իրանը

Հունվար 8, 2020 13:57 | RAZM.INFO -

Հունվարի 7-ի լույս 8-ի գիշերը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հրթիռային հարվածներ հասցրեց Իրաքում ամերիկյան երկու ռազմաբազայի: Թիրախում էին Այն ալ-Ասադ ավիաբազայն և ևս մեկ բազա Էրբիլում:

Continue reading