Tag Archives: Իրաք

Իրաքի ԱԳՆ-ից քննադատել են իրենց տարածքում Թուրքիայի ռազմական միջամտությունները

Մարտ 2, 2021 11:56 | RAZM.INFO -

Իրաքի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ահմեդ Սահաֆը, անդրադառնալով վերջերս Իրաքյան Քրդստանի տարածքում Թուրքիայի իրականացրած ռազմական գործողություններին, ասել է, որ իրենք դեմ են Իրաքի ղեկավարության հետ չհամաձայնեցված բոլոր գործողություններին և միակողմանի քայլերին։

Continue reading

ԱՄՆ-ն դարձյալ ավիահարվածներ է հասցրել Սիրիայում

Ավիահարվածը Ալ-Բուքամալ քաղաքի մոտակայքում Փետրվար 28, 2021 15:08 | RAZM.INFO -

Փետրվարի 25-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի արևելքում՝ Ալ-Բուքամալ քաղաքի մոտակայքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից աջակցվող խմբավորումներին պատկանող ենթակառուցվածքների:

Continue reading

Իրաքում ՆԱՏՕ-ի ուժերի ավելացման մասին դեռ վաղ է խոսել․ իրաքցի զինվորական

Փետրվար 24, 2021 13:10 | RAZM.INFO -

Իրաքի միացյալ ուժերի հրամանատարության (Joint operations command - Iraq) մամուլի խոսնակ գեներալ-մայոր Թահսին ալ Խաֆաջին հայտնել է, որ Իրաքում ՆԱՏՕ-ի առաքելության զորքի թվաքանակի ավելացման վերաբերյալ դեռ վաղ է խոսել․ շրջանառվող թվերը չեն համապատասխանում իրականությանը։

Continue reading

Իրաքի հյուսիսում Թուրքիայի «Ազգային հետախուզական ծառայություն»-ը գործողություն է իրականացրել

Փետրվար 22, 2021 17:39 | RAZM.INFO -

Փետրվարի 22-ին Թուրքիայի «Ազգային հետախուզական ծառայություն»-ը (MİT) Իրաքի հյուսիսային Մեթինա շրջանում գործողություն է իրականացրել, որի ընթացքում սպանվել է Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) 3 անդամ։

Continue reading

Թուրքիայի ռազմագործողությունն Իրաքի հյուսիսում ավարտվել է. Հուլուսի Աքար

Թուրքիայի օդուժը շարունակում է Իրաքի հյուսիսում PKK-ի դեմ գործողությունները Փետրվար 15, 2021 13:07 | RAZM.INFO -

Թուրքիայի ԶՈւ-ն Իրաքի հյուսիսային Գարա շրջանում իր վերահսկողության տակ է վերցրել քրդական ապաստարան համարվող քարանձավներ, որտեղ հայտնաբերել են նախկինում գերի ընկած 13 թուրք զինծառայողների, ոստիկանների ու քաղաքացիական անձանց մարմիններ։ Այդ շրջանում Թուրքիայի ԶՈւ փետրվարի 10-ին սկսած ռազմագործողությունն ավարտվել է։

Continue reading

[ԹԱՐՄԱՑՎԱԾ] Իրաքում 3 թուրք զինծառայող սպանվել է, 3-ը՝ վիրավոր է

Փետրվար 11, 2021 11:11 | RAZM.INFO -

Փետրվարի 10-ին Իրաքի հյուսիսային Գարա շրջանում PKK֊ի քուրդ զինյալների դեմ Թուրքիայի ԶՈւ սկսած «Ճանկ․ Արծիվ-2» (թրք․՝ “Pençe Kartal-2 Harekâtı”) ռազմագործողության ընթացքում սպանվել են թուրք զինծառայողներ ենթասպա Հարուն Թուրհանը և կապիտան Բուրաք Ջոշքունը։ Եվս 4 վիրավոր զինծառայող տեղափոխվել է զինհոսպիտալ։

Continue reading

Թուրքիայի ԶՈւ-ն Իրաքում նոր ռազմագործողություն է իրականացնում

Փետրվար 10, 2021 13:32 | RAZM.INFO -

Թուրքիայի զինված ուժերը փետրվարի 10֊ին ժամը 02։55-ին Իրաքի հյուսիսային Գարա շրջանում քուրդ զինյալների դեմ սկսել են «Ճանկ․ Արծիվ-2» ռազմական գործողությունը (թրք․՝ “Pençe Kartal-2 Harekâtı”

Continue reading

Քրդական PKK-ն կասկածվում է Իրաքի նավթատարի պայթեցման համար

Նոյեմբեր 2, 2020 1:42 | RAZM.INFO -

«Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (PKK) կասկածվում է հոկտեմբերի 28-ին Իրաք֊Թուրքիա նավթատար խողովակի թուրքական հատվածում պայթյուն իրականացնելու համար։ Պայթյունից նավթատարի աշխատանքը կանգնեցվել է որոշ ժամանակով։

Continue reading

Թուրքիայի ԶՈւ-ն կորուստներ ունի Իրաքում

Սեպտեմբեր 18, 2020 12:51 | RAZM.INFO -

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ երեկ՝ սեպտեմբերի 17-ին, Իրաքի հյուսիսում քուրդ զինյալների դեմ իրականացվող «Ճանկ-վագր» (թրք․՝ “Pençe-Kaplan operasyonu”) ռազմագործողության ընթացքում ռազմաբազայում գտնվող երկու զինծառայող հարձակման է ենթարկվել և սպանվել։

Continue reading

Ամերիկյան ուժերը դուրս են եկել իրաքյան ևս մեկ բազայից

Մանբիջում ԱՄՆ բազայից. մայիս 2018 թ. Օգոստոս 26, 2020 18:29 | RAZM.INFO -

ԱՄՆ ղեկավարությամբ կոալիցիոն ուժերը դուրս են եկել Իրաքի մայրաքաղաք Բաղդադից 20 կմ հյուսիս տեղակայված Թաջի ռազմաբազայից և այն հանձնել Իրաքի անվտանգության ուժերին։

Continue reading