Tag Archives: հրադադար

ՊԲ-ն հերքում է «հայկական գնդակից» վիրավորված Ադրբեջանի ԶՈւ զինծառայողի մասին լուրը

Սեպտեմբեր 12, 2013 17:46 | RAZM.INFO - Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացրել է առաջնագծում գրանցված վիրավոր զինծառայողի մասին տեղեկությունը։ Continue reading

Ադրբեջանում նման սադրանքները մշտական են դարձել. ՀՀ ՊՆ

Սեպտեմբեր 12, 2013 12:30 | RAZM.INFO - Արդեն մի քանի օր է, ինչ ադրբեջանական լրատվամիջոցները, հիմնականում առանց պաշտոնական հաստատման ու մեկնաբանությունների, լուրեր են տարածում՝ իբր սահմանագծում «հայ զինծառայողները հրդեհում են արոտավայրերը»։ Continue reading

Սիրիայում հրադադարի 2րդ օրը

Հոկտեմբեր 27, 2012 14:39 | RAZM.INFO - Ռոյթերս գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի պետական հեռուստատեսությանը, հայտարարել է, որ Դամասկոսում խաղահրապարակի մոտ ավտոմեքենայի պայթունի պատճառով զոհվել է 5 մարդ և վիրավորվել 32: Զոհերի թվում նաև երեխաներ են: Առայժմ սա հրադադարի խախտման ամենա լուրջ դեպքն է: Պայթյունի համար կառավարական զորքերն ու ապստամբները մեղադրել են միմյանց: Continue reading

Իրավիճակը Սիրիայում. հրադադարի 1-ին օրը

Հոկտեմբեր 26, 2012 15:14 | RAZM.INFO - ՄԱԿ-ի և Արաբական Լիգայի ներկայացուցիչ Լախդար Բրահիմիի միջնորդությամբ Սիրիայում հաստատված հրադադարն այսօր առավոտան աղոթքից հետո ուժի մեջ է մտել: Continue reading

Սիրիա. հնարավոր է կարճատև հրադադար

Հոկտեմբեր 25, 2012 21:10 | RAZM.INFO - Սիրիայի բանակը հայտարարել է, որ ուրբաթից կիրակի դադարեցնում է ռազմական գործողությունները, բայց վերապահում է պատասխան կրակ բացելու իրավունքը, եթե ընդդիմադիրները փորձեն հարձակվել: Այս մասին տեղեկացնում է Ռոյթերս գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ազգային հեռուստատեսությանը։ Continue reading

Սիրիայում հնարավոր է կարճատև հրադադար

Հոկտեմբեր 25, 2012 0:56 | RAZM.INFO - Ռոյթերս գործակալությունը տեղեկացնում է, որ ՄԱԿ-ի և Արաբական Լիգայի ներկայացուցիչ Լախդար Բրահիմին հայտարարել է, որ Սիրիայի կառավարությունը համաձայնվել է մահմեդական Էիդ ալ-Ադհա տոնի օրերին հրադադար հաստատել: Continue reading

ԼՂՀ պաշտոնյան «գործարք» է առաջարկում Ադրբեջանին. ամփոփում

Նոյեմբեր 12, 2011 19:55 | RAZM.INFO - Այսօր մամուլում տեղ էին գտել լուրեր, որոնք երեկ կատարվածի արձագանք կարելի է համարվել։ Ըստ այդմ՝ ՀՀ ՊՆ-ն չի մեկնաբանել մոլդովացի նախարարի՝ զինամթերքի առք-վաճառքի մասին հայտարարությունը, մյուս կողմից՝ վարկած կա, որ զինամթերքն արդեն իսկ Հայաստանում է, Continue reading

Օրվա ամփոփում. մենք նշում էինք հետախույզի օրը, ադրբեջանցիները՝ խախտում հրադադարը

Նոյեմբեր 5, 2011 20:11 | RAZM.INFO - Այսօր՝ նոյեմբերի հինգին հայկական բանակում նշում են հետախույզի օրը. 1992թ. այս օրը ազատամարտիկների որոշ ջոկատների հիմքի վրա ստեղծվեցին Պաշտպանության բանակի առանձին հետախուզական ստորաբաժանումները։ Տոնի առթիվ տեղի ունեցան հետախույզների ցուցադրական ելույթներ ՊՆ հարակից տարածքում։ Continue reading

Արդյոք սա կարելի՞ է հրադադար անվանել

Հոկտեմբեր 8, 2011 17:05 | RAZM.INFO - Հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում 2011թ. սեպտեմբերի 1–30-ը Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 1450 անգամ: Ի դեպ 1450 խախտումներն ուղղվել են ոչ միայն ԼՂՀ, այլև ՀՀ։ Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության սահմանին գրանցվել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման ավելի քան 250 դեպք: ԼՂՀ պաշտպանության բանակից ստացված տվյալների համաձայն` նշյալ ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 1200 անգամ: Հրադադարի խախտումների ժամանակ ադրբեջանական կողմը կրակել է տարբեր զինատեսակներից, այդ թվում` դիպուկահար զինատեսակներից ավելի քան 300 անգամ: Թվերն առավել քան խոսուն են։ Եթե կոպիտ հաշվարկ կատարենք՝ պարզ կդառնա, որ մեկ ամսում «հրադադարի ռեժիմը» խախտվել է օրական ավելի քան 48 անգամ, որը մեկ ժամում ներառում է երկու խախտում։ Իսկ դիպուկահարներն իրենց «հմտությունները» ցուցադրել են օրական տասն անգամ։ Ստացվում է, որ Ադրբեջանը հանդես է գալիս ոչ թե «հրադադարի ռեժիմը» պահպանող կողմ, այլ հստակ կերպով սադրիչ քայլերի է գնում՝ քաջ գիտակցելով, որ ՀՀ-ն և ԼՂՀ-ն ամեն գնով կզսպեն Ադրբեջանի ռազմատենչ գործողությունները։ Իսկ ՊՆ-ն և ՊԲ-ն հայտարարում են. «Հայկական զինված ուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների են դիմում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը հակառակորդի հետ շփման գծում»: Խոսուն թվերից հետո պարզ է դառնում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ծավալվող գործողությունները ոչ թե «հրադադարի խախտումներ» են, այլ կանոնավոր պատերազմական գործողություններ, որոնք ծավալվում են ոչ թե պատերազմի դաշտում, այլ սահմանագծերին։ Իսկ սահմանագիծը երբեմն հատվում է, որի նպատակը հակառակորդին սեփական զգոնությունը և արժանի հակահարված հասցնելը ցուցադրելն է։