Tag Archives: ՀԱՊԿ

Հայաստանում ԱՄՆ դեսպանն անդրադարձել է անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորություններին

Ապրիլ 28, 2021 13:00 | RAZM.INFO -

Ամերիկայի Միացյալ Նահանգներն անընդհատ գնահատում է, թե ինչպիսի հնարավորություններ կան Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու համար, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, և ԱՄՆ-ն փորձելու է խթանել այդ հնարավորություններն ու օգտվել դրանցից։

Continue reading

Հայկազ Բաղմանյանն ազատվել է ՀԱՊԿ շտաբի պետի տեղակալի պաշտոնից

Դեկտեմբեր 31, 2020 13:07 | RAZM.INFO -

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դեկտեմբերի 28-ի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնից: Այդ պաշտոնին նա նշանակվել էր 2018թ. մարտի 22-ին:

Continue reading

Հայաստանը չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ. ՌԴ-ում ՀՀ դեսպան

Սեպտեմբեր 28, 2020 11:52 | RAZM.INFO -

Սեպտեմբերի 28-ին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է, որ Արցախում իրավիճակի սրման հետ կապված Հայաստանը չի պատրաստվում դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ):

Continue reading

«Անքակտելի եղբայրություն» զորավարժությունը կանցկացվի հոկտեմբերին

ՀՀ ՊՆ խաղաղապահները Ղազախստանում՝ «Անքակտելի եղբայրություն-2017» զորավարժության բացման արարողությանը Սեպտեմբեր 15, 2020 19:50 | RAZM.INFO -

Հոկտեմբերի 12-16-ը Բելառուսում անցկացվելու է ՀԱՊԿ անդամ երկրների մասնակցությամբ «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունը։ Զորավարժությանը կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Ղազախստանի ԶՈւ ստորաբաժանումները։

Continue reading

Դավիթ Տոնոյանը մասնակցել է ՀԱՊԿ, ԱՊՀ և ՇՀԿ երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների նիստին

Սեպտեմբեր 4, 2020 18:36 | RAZM.INFO -

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, մերձմոսկովյան «Պատրիոտ» պարկում կայացել է «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության» (ՀԱՊԿ), «Անկախ պետությունների համագործակցության» (ԱՊՀ) և «Շանհայի համագործակցության կազմակերպության» (ՇՀԿ) անդամ երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Continue reading

Հայաստանի մասնակցությամբ զորավարժությունները 2020 թվականին

Դրվագ ՀՀ ԶՈւ գումարտակային զորավարժությունից Հուլիս 18, 2020 15:28 | RAZM.INFO -

ՀՀ ԶՈւ-ն ռուսական զորքերի հետ ունի համատեղ միջոցառումներ, ինչպես ՀՀ-ում, այնպես էլ այլ տարածքներում։ Այս անգամ ՀՀ ԶՈւ-ից կներգրավեն մեծ ուժեր, 1 գնդին հավասար ուժեր, տանկային, հրետանային, մոտոհրաձգային ստորաբաժանումներից։

Continue reading

ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը արձագանքել են Տավուշի դեպքերին

ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների նիստ Հուլիս 14, 2020 16:36 | RAZM.INFO -

Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում հուլիսի 12-ին սկսված մարտական գործողություններին արձագանքել է ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը։ Նշենք, որ երեկ Տավուշի դեպքերի համար գումարվելիք ՀԱՊԿ արտահերթ նիստը հետաձգվել էր։

Continue reading

Տավուշում բախումների հարցով ՀԱՊԿ արտահերթ նիստը հետաձգվել է

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զաասը․ նկարը՝ tut.by Հուլիս 13, 2020 16:14 | RAZM.INFO -

Տավուշում սահմանային բախումների կապակցությամբ հուլիսի 13-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նախաձեռնությամբ պետք է կայանար ՀԱՊԿ մշտական խորհրդի արտահերթ նիստ, որը անորոշ ժամանակով հետաձգվել է:

Continue reading

Միջազգային հանրության արձագանքը հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին

Հուլիս 13, 2020 15:40 | RAZM.INFO -

Հունիսի 12-ի կեսօրին ադրբեջանական կողմը փորձել էր ՈՒԱԶ մեքենայով խախտել պետական սահմանը, իսկ հայ դիրքապահների զգուշացումից հետո, թողնելով մեքենան, դիմել էին փախուստի։ Դեպքից հետո Ադրբեջանը հայկական դիրքերի վրա հրետանային ու տանկային կրակ էր բացել, որը տարբեր ինտենսիվությամբ շարունակվել էր ամբողջ օրվա ընթացքում։

Continue reading

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նախաձեռնել է ՀԱՊԿ մշտական ​​խորհրդի արտակարգ նիստ

Ստանիսլավ Զաս Հուլիս 13, 2020 12:17 | RAZM.INFO -

Այսօր՝ հուլիսի 13-ին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նախաձեռնել է ՀԱՊԿ մշտական ​​խորհրդի արտակարգ նիստ՝ հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի ուղղությամբ սկսված բախումների արդյունքում իրավիճակի սրման հետևանքով։

Continue reading