Tag Archives: ձերբակալություն

Իրաքում ձերբակալել են ԻՊ ամենախոշոր գործիչներից մեկին․ նա նաև զենք է մատակարարել կառույցին

Իրաքի շիաները գրոհում են ԻՊ վերահսկողության տակ գտնվող Թել Աֆար քաղաքը Մարտ 7, 2019 20:46 | RAZM.INFO -

Մարտի 7–ին Իրաքի ռազմական հետախուզությունը հայտարարել է, որ երկրի հյուսիսային Նայնավա շրջանում ձերբակալել են «Իսլամական պետության» (ԻՊ) խոշոր գործիչներից մեկին, որը ահաբեկչական կազմակերպությանը զենք էր մատակարարում ու զբաղվում էր դրա ավտանգության հարցերով:

Read more

Ձերբակալվել է ՌԴ ՊՆ գիտահետազոտական ինստիտուտի ղեկավարը

Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմաօդային-տիեզերական պաշտպանության ուժերի կենտրոնական գիտա-հետազոտական ինստիտուտի ղեկավար, թոշակի անցած գեներալ-մայոր Սերգեյ Յագոլնիկովը Մարտ 2, 2019 22:40 | RAZM.INFO -

Կեղծ աշխատակիցներ գրանցելու միջոցով 14 մլն ռուբլի յուրացնելու կասկածանքով փետրվարի վերջին ձերբակալվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմաօդային-տիեզերական պաշտպանության ուժերի կենտրոնական գիտա-հետազոտական ինստիտուտի ղեկավար, թոշակի անցած գեներալ-մայոր Սերգեյ Յագոլնիկովը: 

Continue reading

Ադրբեջանում պետական դավաճանության համար մեկ անձի ձերբակալել են

Փետրվարի 11–ին ձերբակալված Ալեքբերով Անար Վագիֆ օղլուն (Ələkbərov Anar Vaqif oğlu) Փետրվար 11, 2019 12:41 | RAZM.INFO -

Փետրվարի 11–ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Ադրբեջանի տարբեր ենթակառուցվածքների աշխատակիցների, մեկ զորամասի, արտասահմանում առևտրային կապեր ունեցող ադրբեջանցի պաշտոնյաների մասին օտարերկրյա հատուկ ծառայություններին տեղեկություններ տալու համար ձերբակալել է Մինգեչավուրի բնակիչ Ալեքբերով Անար Վագիֆ օղլուին (Ələkbərov Anar Vaqif oğlu)։

Continue reading

[Թարմացված] Ադրբեջանի ԶՈւ 2018 թ. հայտնի կորուստները. Razm.info

Թաղում Ադրբեջանում Հունվար 16, 2019 19:10 | RAZM.INFO -

2018 թվականին Ռազմինֆոն արձանագրել է Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 34 կորուստ, որից հայտնի է 33–ի անունը։ Գերմանիայում գործող ադրբեջանական ընդդիմադիր «Խազար» ռազմական ուսումնասիրությունների կենտրոնը հայտնում է 37 կորստի մասին, սակայն՝ առանց անունների։

Continue reading

Թուրքիայում կձերբակալեն ևս 100 զինվորականի

Ձերբակալություններ Թուրքիայի 4 նահանգներում: Հունվար 7, 2019 14:12 | RAZM.INFO -

Դեկտեմբերի 7-ին Անկարայի հանրապետական դատախազությունը Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն համարվող Գյուլենականների հետ կապի համար լիազորել է ձերբակալել ևս 100 զինվորականի։ 

Continue reading

Թուրքիայում ձերբակալում են ռազմարդյունաբերական ընկերությունների աշխատողների և 219 զինվորականի

Թուրքիայում զինվորականներին ձերբակալում են Գյուլենականների հետ կապի համար Դեկտեմբեր 14, 2018 12:58 | RAZM.INFO - Դեկտեմբերի 14-ին Ստամբուլի հանրապետական դատախազությունը լիազորել է Թուրքիայում «ահաբեկչական կազմակերպություն» համարվող Գյուլենականների հետ կապի համար ձերբակալել ևս 219 զինվորականի, որից 4-ը՝ գնդապետ։ Իսկ Անկարայի դատախազությունը, նույն մեղադրանքով, լիազորել է ձերբակալել Թուրքիայի արդյունաբերական կազմակերպությունների և այլ հասարակական մասնավոր ընկերությունների 48 աշխատակցի։ Continue reading

Գյանջայում ահաբեկչական գործողությունների համար ձերբակալվել է 60-ից ավել մարդ․ Մադաթ Գուլիև

Ադրբեջանի ՊԱԾ հատուկ ջոկատայիններ Նոյեմբեր 15, 2018 18:00 | RAZM.INFO - Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքում 2018թ․ ամռանը սկսած «ահաբեկչական գործողությունների» համար ձերբակալվել է ավելի քան 60 մարդ, իսկ 5-ը չեզոքացվել է զինված դիմադրություն ցույց տալու ժամանակ։  Continue reading

Թուրքիայում կձերբակալեն 103 զինվորականի

2016թ. ռազմական հեղաշրջումից հետո սկսված ձերբակալությունները շարունակվում են Նոյեմբեր 9, 2018 15:38 | RAZM.INFO - Նոյեմբերի 9-ին Ստամբուլի հանրապետական դատախազությունը լիազորել է ձերբակալել 103 գործող զինվորականների` Թուրքիայում «ահաբեկչական կազմակերպություն» համարվող Գյուլենականների («FETÖ») հետ կապի համար։ Continue reading

Ադրբեջանում չեզոքացվել է ահաբեկչություն նախապատրաստող երկու անձ

Ադրբեջանի ՊԱԾ հատուկ ջոկատայիններ Նոյեմբեր 4, 2018 17:03 | RAZM.INFO - Նոյեմբերի 4-ին Գյանջա քաղաքում Ադրբեջանի պետական անվտանգության ծառայողները ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով չեզոքացրել են Ֆամիլ Ֆազիլ օղլու Ալեքբերովին (Ələkbərov Famil Fazil oğlu) և Ռուսթամ Ռաֆայել օղլու Ռզաևին (Rzayev Rüstəm Rafael oğlu)։  Continue reading

Ադրբեջանում լրտեսության համար մեղադրվող օտարերկրացու են ձերբակալել

Հոկտեմբերի 18-ին Ադրբեջանում ձերբակալված Հասանզադա Բահրամ Նուսրեթ օղլուն (Hasanzada Bahram Nusrat oğlu) Հոկտեմբեր 18, 2018 12:19 | RAZM.INFO - Հոկտեմբերի 18-ին Ադրբեջանում սահմանը ապօրինի անցնելու ժամանակ ձերբակալվել է օտարերկրացի Հասանզադա Բահրամ Նուսրեթ օղլուն (Hasanzada Bahram Nusrat oğlu), որը մեղադրվում է լրտեսության և Ադրբեջանի քաղաքացիներին դրանում ներգրավվելու համար։  Continue reading