Tag Archives: դանակահարություն

Զինվորների կատակն ավարտվեց դանակահարությամբ

Հոկտեմբեր 27, 2011 19:34 | RAZM.INFO - Այսօր մամուլը ևս չլռեց բանակում կատարված դեպքերի առնչությումբ. զորմասերից մեկում դանակահարություն է գրանցվել։ Այս մասին պարզ դարձավ Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական»-ի ռեպորտաժից, որին անդրադարձավ նաև ինտերնետային մամուլը։ Այս անգամ էլ տղաները միմյանց լավ կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ ճիշտ չէին հասկացել, քանի որ ամեն ինչ սկսվել էր կատակից և վերջացել դանակահարությամբ։ Ահա թե ինչպես է եղել, զինծառայողներ Գարեգին Լալայանը և Հայկ Գարեգինյանը կատակել են, որն ավարտվել է Հայկի հայհոյանքով, իսկ վերջակետը դրվել է Գարեգինի կողմից՝ հայհոյողի դանակահարությամբ։ Այժմ՝ Հայկին 6 տեղից դանակահարած Գարեգինը Արարտի մարզի ռազմական ոստիկանությունում է, Հայկը՝ բուժկետում։   «Առաջին լրատվական»-ի փոխանցմամբ՝ Հայկի կյանքին վտանգ չի սպառնում, իսկ վնասվածքները միայն մակերեսային են։ Ռեպորտաժի վերջում, համենայն դեպս տեսախցիկի առկայությամբ, տղաները հանդիպեցին ու հաշտվեցին, որի ժամանակ Գարեգինը ճշտեց Հայկի որպիսությունը, իսկ Հայկը ներողություն խնդրեց հայհոյանքի համար։ Լինում են հարաբերական երջանիկ ավարտներ, բայց ավելի էական է միջադեպի կանխումը, որից կարելի է խուսափել, օրինակ աստվածաշնչյան պատգամով. «Եթե բարկացած ես՝ հաշվիր մինչը 10-ը, եթե բարկությունդ չանցնի՝ հաշվիր մինչև 100-ը», եթե տղաները հետևած լինեին՝ Հայկը բուժկետում չէր լինի, իսկ Գագեգինին չէր սպառնա մինչև 5 տարվա ազատազրկում՝ այն դեպքում, երբ նրան ծնողները 17 օրից տանն էին սպասում։