Tag Archives: Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն

Ըստ Խիդաշելիի՝ իրենց զինծառայողները կապ չունեն ԿԱՀ-ում երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության հետ

Վրաստանի ԶՈւ զինծառայող Հունիս 28, 2016 10:21 | RAZM.INFO - Հունիսի 27-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին, ամփոփելով իր գործունեության 1 տարին, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում անցկացված հետաքննությանը, նշելով, որ վրաստանցի զինծառայողները կապ չեն ունեցել տեղի անչափահաս երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություններին: Continue reading

Վրաստանի խորհրդարանի հաստատումից հետո ԵՄ-ի առաքելության համար ԿԱՀ կգնա զինված ուժերի 1 դասակ

Աջից ձախ՝ ԱԱԽ քարտուղար Իրինա Իմերլիշվիլին Հունիս 23, 2016 10:17 | RAZM.INFO - Հունիսի 22-ին Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամները այդ երկրի Ազգային անվտանգության քարտուղար Իրինա Իմերլիշվիլիի հետ քննարկել են Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում Եվրամիության առաքելությանը մասնակցելու համար վրաստանցի զինծառայողներ ուղարկելու հարցը: Continue reading

Վրաստանը կշարունակի հետաքննել ԿԱՀ-ում իր զինծառայողների հնարավոր սեռական ոտնձգություն անելու հարցը

Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում վրաստանցի հետաքննող խմբին օգնել են տեղի մասնագետները Հունիս 20, 2016 15:58 | RAZM.INFO - Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում հետաքննություն անող Վրաստանի ՊՆ պատվիրակությունը վերադարձել է Վրաստան: Նրանց խնդիրն էր պարզել, թե արդյոք 2014 թվականին աֆրիկյան այդ հանրապետության անչափահաս աղջիկների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու հարցում վրաստանցի զինծառայողները ներգրավված են, թե չէ: Continue reading

Վրաստանի ՊՆ-ն հետաքննում է զինծառայողների՝ ԿԱՀ-ում հնարավոր սեռական ոտնձգություն իրականացնելու հարցը

Տեսակապի միջոցով Վրաստանի պաշտպանության նախարարին են ներկայացնում հետաքննության ընթացքը Հունիս 10, 2016 15:56 | RAZM.INFO - Պաշտոնական այցով ԱՄՆ-ում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին տեսակապի միջոցով ծանոթացել է Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում ընթացող հետաքննության ընթացքին: Continue reading

Հնարավոր է Վրաստանը մեծացնի Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում իր զորախմբի թվաքանակը

Վրաստանի ԱԱԽ նիստ Աջից՝ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, խորհրդարանի ղեկավար Դավիթ Ուսուպաշվիլին: Մայիս 31, 2016 10:54 | RAZM.INFO - Մայիսի 30-ին Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի նիստում նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին առաջարկվել է մեծացնել Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում առաքելություն իրականացնող վրաստանցի զինծառայողների թիվը: Continue reading

Վրաստանցի 5 զինծառայող մեկնելու է Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն ծառայելու

Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն մեկնող զինծառայողները Սեպտեմբեր 23, 2015 19:19 | RAZM.INFO - Սեպտեմբերի 21-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հանդիպել է Վրաստանի զինված ուժերի 5 զինծառայողի հետ, ովքեր պատրաստվում են մեկնել Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն՝ Եվրամիության հովանու ներքո խաղաղապահ առաքելություն իրականացնելու։ Continue reading

Վրաստանի ԶՈւ զորախումբը Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում մասնակցել է բժշկական վարժանքի

Վրաստանի ԶՈւ զինծառայողները Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում մասնակցել են բժշկական վարժանքների Մարտ 16, 2015 18:52 | RAZM.INFO - Վրաստանի ԶՈւ 2-րդ հետևակային բրիգադի 23-րդ գումարտակը մասնակցել է Կենտրոնաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Բանգիում կազմակերպված միջազգային բժշկական զորավարժությանը։ Continue reading

Վրաստանը կշարունակի Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում խաղաղապահ առաքելությունը

Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում խաղաղապահ առաքելության մեկնող զինծառայողները Դեկտեմբեր 10, 2014 11:26 | RAZM.INFO - Վրաստանը դարձյալ խաղաղապահների խումբ է ուղարկում Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն՝ չնայած դեռևս պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան հոկտեմբերին նշել էր, որ 150 հոգանոց զորախումբը դեկտեմբերին դուրս է գալու աֆրիկյան այդ երկրից՝ էբոլա վիրուսով չվարակվելու համար։ Continue reading

Թուրքիան խաղաղապահներ կուղարկի Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն և Մալի

ՄԱԿ-ի խաղաղապահները Մալիում Նոյեմբեր 24, 2014 15:54 | RAZM.INFO - Թուրքիայի խորհրդարանը հաստատել է կառավարության համապատասխան որոշումն առ այն, որ ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեության շրջանակներում ուժեր է ուղարկելու Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն և Մալի: Continue reading

Վրաստանը դեկտեմբերից դուրս է բերում իր զորախումբը Կենտրոնական Աֆրիկայից

Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն մեկնող վրացական զորախմբի զինծառայողները Նկարը՝ Վրաստանի ՊՆ-ի Հոկտեմբեր 16, 2014 21:32 | RAZM.INFO - Վրաստանի զինված ուժերի Բաթումի առանձին հետևակային գումարտակը դեկտեմբերին կվերադառնա Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունից, որտեղ Եվրամիության հովանու ներքո խաղաղապահ առաքելություն է իրականացնում։ 150 հոգանոց զորախմբի վերադարձից հետո նրանց փոխարինում չի նախատեսվում։ Continue reading