Tag Archives: բլոգոլորտ

Հոկտեմբեր 19. բլոգերները գրում են բանակի թեմայով

Հոկտեմբեր 19, 2011 6:34 | RAZM.INFO -

Հերթական անգամ բանակը թեժ քննարկման առարկա է, ըստ այդմ բլոգերում ավելի հաճախ են անդրադառնում Հայաստանի զինված ուժերի խնդիրներին։

Մշեցին (նույն ինքը՝ Թալինցին) իր Բանակ գրառումում բարձրացնում է սպայական անձնակազմի պատրաստման հարցը.

Երկարաժամկետ լուծումներից մեկը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ուսումնական ծրագրի պատասխանատուների ու ուսումնական ծրագրի կտրուկ փոփոխությունն է: Այսօրվա դրությամբ ռազմական ակադեմիան ավելի շատ գողականների է պատրաստում, քան սպաների:

Սիվիլիթաս հիմնադրամի բլոգում էլ հրապարակվել է բավակային կրքոտ մի գրառում. Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ… վերնագրով։ Եթե մի կողմ նետել այդ գրառման մեջ կիկոսաողբի բավականին մեծ չափաբաժինը, ապա դժգոհությունը կրկին բանակում տիրող բարքերից է. Continue reading