Tag Archives: Ադրբեջան

Ադրբեջանը շարունակում է պատրաստվել պատերազմի, իսկ Հայաստա՞նը

ԱԿՄ ավտոմատներ, հրազեն Հունիս 14, 2021 17:21 | RAZM.INFO -

Ադրբեջանն իր 2021թ. պետբյուջեով պաշտպանական ոլորտին նախատեսում է հատկացնել ~20.5%-ով ավելի շատ գումար, քան նախորդ տարվա համար էր նախատեսված։ Մինչ պատերազմն էլ վերջին առնվազն հինգ տարում, Ադրբեջանն իր ռազմական բյուջեն ամեն տարի ավելացնում էր, ինչպես նաև՝ գրեթե յուրաքանչյուր տարի գերակատարում դրանք, ինչը ցուցիչ էր նրա, որ այդ երկիրը պատրաստվում է լայնամասշտաբ պատերազմի։ 2021թ.՝ այդ պատերազմից հետո էլ, Ադրբեջանը շարունակում է մեծացնել իր ռազմական բյուջեն՝ իրեն համարելով պատերազմող երկիր, որը պետք է ունենա արդիականացված բանակ։ Իսկ պատերազմում պարտված ու կորուստներ կրած Հայաստանի ռազմական բյուջեն 2021թ. նվազում է։

Continue reading

Հունիսի 15-ին Ադրբեջան է այցելելու Պակիստանի ՌՕՈւ պատվիրակությունը

Հունիս 14, 2021 15:13 | RAZM.INFO -

Հունիսի 15-ին պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանելու Պակիստանի ռազմաօդային ուժերի ավիացիայի փոխմարշալ Թարըք Զիյայի գլխավորած պատվիրակությունը։

Continue reading

15 հայ գերի է վերադարձել Հայաստան. Ադրբեջանի ԱԳՆ

Մարտի 23-ին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է 5-րդ բանակային զորամիավորման մի շարք ստորաբաժանումներում: Հունիս 12, 2021 19:24 | RAZM.INFO -

Հունիսի 12-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ Հայաստանը ադրբեջանական կողմին է ներկայացրել Աղդամի (Ակնա) շրջանի ականների քարտեզը, ինչին ի պատասխան Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 15 հայ ռազմագերու։

Continue reading

2021 թ-ին Թուրքիայից պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանումների ծավալով Ադրբեջանը երկրորդ տեղում է

Թուրքական արտադրության MEMATT ականազերծող մեքենա Հունիս 11, 2021 17:46 | RAZM.INFO -

2021 թվականի առաջին 5 ամիսներին նկատվել է Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն արտադրանքի արտահանումների ծավալի մեծացում։ Այս տարվա հունվար-մայիս ամիսների ընթացքում Թուրքիայից Ադրբեջան է արտահանվել շուրջ 136 միլիոն դոլարի արտադրանք, ինչը մոտ 15 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Continue reading

Հանդիպել են Ադրբեջանի ու Պակիստանի ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետերը

Հունիս 9, 2021 16:51 | RAZM.INFO -

Հունիսի 9-ին Բաքվում կայացել է Ադրբեջանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, օպերատիվ վարչության պետ գեներալ-լեյտենանտ Այազ Հասանովի հանդիպումը Պակիստանի ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ գեներալ-մայոր Նուման Զաքարիայի գլխավորած պատվիրակության հետ։

Continue reading

Հունիսի 9–ին ԱՊՀ երկրների ԳՇ պետերը կհանդիպեն

ԱՊՀ 7 երկրների ԶՈւ գլխավոր շտաբերի պետերը` 2016-ի մարտի 28-ին Մինսկում անցկացված նիստից հետո Հունիս 9, 2021 13:49 | RAZM.INFO -

Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետ բանակի գեներալ Վալերի Գերասիմովի նախագահությամբ ԱՊՀ անդամ երկրների ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստը կլինի հունիսին 9–ին։ Հանդիպումը լինելու է Սանկտ-Պետերբուրգում։

Continue reading

Հունիսի 8-ին գերեվարված ՀՀ ԶՈւ զինծառայողը վերադարձել է Հայաստան

Մարտի 23-ին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է 5-րդ բանակային զորամիավորման մի շարք ստորաբաժանումներում: Հունիս 9, 2021 0:14 | RAZM.INFO -

Հունիսի 8-ին Ադրբեջանում գերության մեջ հայտնված ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը վերադարձվել է Հայաստան։

Continue reading

Հունիսի 8-ին գերեվարվել է ՀՀ ԶՈւ զինծառայող

Մարտի 23-ին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է 5-րդ բանակային զորամիավորման մի շարք ստորաբաժանումներում: Հունիս 8, 2021 14:51 | RAZM.INFO -

Հունիսի 8-ին ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծայառող, շարքային Ա. Քաթանյանը մառախուղի պատճառով ապակողմնորոշվել է և հայտնվել Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքում։

Continue reading

Ադրբեջանի ՌԾՈւ պատվիրակությունը մեկնել է Պակիստան

Հունիս 7, 2021 17:23 | RAZM.INFO -

Հունիսի 7-ին Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատար փոխծովակալ Սյուբհան Բաքիրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Պակիստան։ Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել երկու երկրների ռազմածովայի ուժերի միջև համագործակցության զարգացման վերաբերյալ հարցեր։

Continue reading

[Թարմացված] Ադրբեջանի ՊՆ «Կամազ»-ը ականի վրա պայթել է, մահացածներ ու վիրավորներ կան

Ադրբեջանի ՊՆ «ԿԱՄազ»-ը ականի վրա պայթել է, զոհեր ու վիրավորներ կան Հունիս 4, 2021 13:24 | RAZM.INFO -

Հունիսի 4-ի առավոտյան Քարվաճառի շրջանում ականի վրա պայթել է Ադրբեջանի ՊՆ «Կամազ» տեսակի ավտոմեքենան։ Մահացածների թիվը 4-ն է, որոնց թվում երկուսը՝ պետական լրատվամիջոցների աշխատակիցներ։ Կան նաև վիրավորներ։

Continue reading